Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Մահվան մասին լուրերի ֆոնին պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հանդես է եկել ուղերձով

​Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հերքել է իր մահվան մասին լուրերը՝ Կարակասին հասցված ամերիկյան հարվածներից հետո հանդես գալով ժողովրդին ուղղված տեսաուղերձով և հաստատելով բանակի պատրաստակամությունը լծվելու երկրի պաշտպանությանը:

​«Վենեսուելայի՛ հերոսական ժողովուրդ: Հայրենիքի՛ զինվորներ: Բոլիվարի՛ դուստրեր և որդիներ: Բոլիվարական ազգային բանակը ողջ աշխարհին հայտնում է, որ այսօր առավոտյան՝ հունվարի 26-ին, վենեսուելացի ժողովուրդը ենթարկվել է ԱՄՆ կառավարության կողմից իրականացված ամենահանցավոր ռազմական ագրեսիային։ Պատիվը, պարտքը և պատմությունը կանչում են մեզ։ Թող ազատ Հայրենիքի կանչը հնչի ամեն անկյունում։ Հաղթանակը մերն է, քանի որ մեզ ուղեկցում են բանականությունն ու արժանապատվությունը։ Մենք կհաղթե՛նք»։

— հայտարարել է Պադրինո Լոպեսը։

Նախկինում հաղորդվել էր, որ ռազմական հրամանատարի նստավայրը հարձակման է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է Վենեսուելայի ՊՆ նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Այս մասին հայտնում են  ԶԼՄ-ները։

Նշենք, որ ավելի վաղ Վենեսուելայի ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՊՆ նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի հետ կապը դեռևս բացակայում է: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ -ն մինչեւ հարձակումը կարողացել է երկրի ներսում համապատասխան աշխատանքներ կատարել: