Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ ոգևորությամբ մեր ցուցակը ներկայացրել ենք. մեր շանսերը շատ դրական ենք գնահատում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ

23/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քիչ առաջ «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը, նույն կուսակցության պատգամավորության թեկանածուներ Լիպարիտ Դրմեյանը և Նարեկ Բալաբեկյանն իրենց 80 հոգանոց ընտրական ցուցակը ներկայացրեցին ԿԸՀ։

Լրագրողներն Արմեն Գալստյանը հետաքրքրվեցին՝ ինչու «Միասնության թևեր»-ը հայտարարեց «Հայաքվե»-ի հետ համագործակցության մասին, իսկ ավելի ուշ անսպասելի կերպով տեղեկացրեց համագործակցության դադարեցման մասին։ Ի պատասխան՝ կուսակցության նախագահը նկատեց.

«Փորձեցիքն մեր ծրագրային դրույթները համաձայնեցնել, բայց ժամկետը բավական սուղ էր, և կային անհամապատասխանություններ մեր մոտեցումների միջև, և մենք փոխադարձաբար որոշում կայացրեցինք, որ այս փուլում համագործակցությունը պետք է դադարեցնել։ Հետագայում գուցե նույնպես հնարավոր լինի կամ չլինի համագործակցությունը։

Ամեն մեկս մեր մոտեցումներն ունենք տարբեր հարցերի վերաբերյալ, և այդ հարցերի շուրջ մեր բանակցությունները երկարում էին։ Շատ բարիդրացիական, ջերմ փոխհարաբերույթունները հիմա էլ շարունակվում են «Հայաքվե»-ի հետ, պարզապես այս փուլում ընտրական գործընթացներին միասին մասնակցությունը որոշեցինք դադարեցնել»,- ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահը՝ հիշեցնելով, որ ընտրություններին մասնակցում են ինքնուրույն ցուցակով՝ դրանում ներառած լինելով «Շանթ» դաշինքի անդամներին և անկուսակցական անձանց։

Արմեն Գալստյանը հավաստիացրեց, որ իրենց ցուցակը կազմված է պրոֆեսիոնալներից։ Նա միաժամանակ չմանրամասնեց այն հիմնական տարաձայնությունների մասին, որոնց պատճառով «Հայաքվե»-ի հետ համագործակցությունը դադարեցվեց՝ միայն հավաստիացնելով, որ խնդիրը ընտրացուցակում տեղերի տեղաբաշխումը չի եղել. տարաձայնություններից մեկը վերաբերել է արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքին։

«Մեծ ոգևորությամբ այսօր մեր ցուցակը ներկայացրել ենք և շատ դրական ենք գնահատում։ Մեր աշխատանքներից են կախված հետագա արդյունքները»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս են կարողացել հոգալ գովազդի հետ կապված մեծ ծախսերը, և արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ «Միասնության թևեր»-ը ֆինանսավորվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, կուսակցության նախագահը պատասխանեց՝ իրենց Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում. ֆինանսավորում են տարբեր մարդիկ, ընկերենր, ներդրված են սեփական միջոցներ։

«Դրանք տարբեր աղբյուներից միջոցներ են, հետագայում հրապարակվեն ֆինանսական հաշվետվություններ, Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում մեր գործունեությունը»,- ասաց Գալստյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանության փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով. Գևորգ Դանիելյան

Հաջորդ գրառումը

«Կրթվելը նորաձեւ է» ՀԿ-ն բարեգործություն է անում․ նրան ձայնագրող ու արգելող չկա. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին. Ստեփան Հասան-Ջալալյան

23/04/2026
Նորություններ

ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխենը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական գործի պաշտպանությունն այսօր նշանակում է քաղաքակրթության պաշտպանություն. Լուիս Մորենո Օկամպո

23/04/2026
Նորություններ

Բերման է ենթարկվել զոհված զինծառայողի Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը

23/04/2026
Հաջորդ գրառումը

«Կրթվելը նորաձեւ է» ՀԿ-ն բարեգործություն է անում․ նրան ձայնագրող ու արգելող չկա. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական