Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի կինը

02/09/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Երեւանում 85 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը՝ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Գալստյան-Փելեշյանը։Գրում է «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

Մեր առաջին ծանոթությունից անցել է 15 տարի, բայց այդ տարիներն ամրապնդվել էին մեր ջերմ ու անկեղծ բարեկամությամբ։ Մեզ կապում էր նաեւ այն, որ իմ ծնողների հետ Փելեշյաններն աշխատել էին Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում։

Իզուր չէր, որ տիկին Աիդան ասում էր.«Հակոբ ջան, ես հարցազրույց միայն քեզ կտամ», ու մի քանի տարի առաջ կայացավ այդ զրույցը։ Մեր անկեղծ խոսակցությունն, իհարկե, ամբողջությամբ չտպագրեցինք, քանի որ իր ցանկությունն էր հետագայում ավելի լայն զրույցների միջոցով գիրք տպագրել։ Ամեն զանգելիս, հարցնում էր՝ Չե՞ք գալիս Երեւան։ Երեկ ներքին ձայնս ինձ հուշեց, որ պետք է զանգահարեմ։ Ուշացումով վերցրեց հեռախոսը, զգացի, որ ձայնը թույլ է։ Ասաց որ հիվանդանոցում է, վիրահատել են սիրտը։ Երկրորդ վիրահատությունն էր սպասվում։ Ու չի դիմացել։

Տիկին Աիդան ոչ միայն Վարպետի կյանքի ընկերն էր, այլեւ խորհրդատուն էր, աջակիցն էր, առանց որի վարպետը չէր պատկերացնում իր կյանքը։ Նա անգիր գիտեր, թե որ ֆիլմը ինչպես է նկարահանվել, ինչ բարդություններ են եղել, ինչպես է լույս աշխարհ եկել … Վերջին տարիներին անհամբեր սպասում էր, թե ինչպես պետք է բեմադրեն Փելեշյանի գրած օպերան։ «Այսպիսի բան համաշխարահային պատմության մեջ դեռ չի եղել, դա լինելու է մի բացառիկ գործ»,- ասում էր նա մեզ հետ զրուցելիս։ Ցավոք, տիկին Աիդան այլեւս չի տեսնի այդ բեմադրությունը, բայց երկնքից հաստատ կհետեւի, որպեսզի ամեն ինչ հաջողությամբ ընթանա։

Լույսերի մեջ մնաս սիրելի տիկին Աիդա, անչափ կարոտելու ենք քո բարի ու լուսավոր դեմքը, ցավակցություններս պարոն Փելեշյանին, մխիթարություն ու համբերություն դստերն ու թոռնիկներին։

Հակոբ Ասատրյան

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիների իրավունքների համար պայքարը բարդ փուլ է թևակոխում. «Միասին» շարժում

Հաջորդ գրառումը

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ. Ռոբերտ Քոչարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ. Ռոբերտ Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական