Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ձեր գործի հետ դա ի՞նչ կապ ունի». Սերժ Սարգսյանը վրդովվեց դատարանում. News.am

13/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաստատվել են փաստերը, որ դիզվառելիքի մատակարարման ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հափշտակություններ, որին մասնակցություն են ունեցել «Ֆլեշ» ընկերության ներկայացուցիչները: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործի քննության ժամանակ նշեց դատախազը:

Նշենք, որ դատարանը փաստաթղթերի հետազոտման փուլում է գտնվում:

Դատախազի խոսքը վրդովվեցրեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին եւ նա՝ ընդհատելով դատախազին, ասաց. «Եթե  մեղադրողը շարունակի խեղաթյուրված տվյալներ ներկայացնել… Փաստական տվյալները մեր առջև դրված է, նայում ենք, կարդում ենք: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ են ներկայացվում»:

Դատավոր Վահե Միսակյանը ընդհատեց՝ նշելով, որ  մեղադրողը թող ավարտի իր ելույթը:

Մակինյանն արձագանքեց, որ փաստերը խեղաթյուրելուց հետո արտահայտվելն արդեն ուշացած կլինի:

Դատախազը շարունակեց իր ելույթը, կրկին պնդելով, որ դիզվառելիքի մատակարարման գործընթացում եղել են հանցավոր դրսեւորումներ: Նրա խոսքով, քանի որ «Ֆլեշ» ընկերությունը պատշաճ չէր իրականացրել մատակարարումը, որեւէ ողջամիտ հիմք չկար նորից նույն ընկերությանը ընդգրկել այդ մատակարարման ծրագրում:

Սրան տեղից արձագանքեց Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Ձեր գործի հետ դա ի՞նչ կապ ունի»:

Դատավորը դիտողություն արեց Սերժ Սարգսյանին, որ տեղից խոսել է՝ չդիմելով դատարանին:

Պաշտպան Ա. Մակինյանը նշեց, որ իրականում պարոն նախագահի վրդովմունքը տեղին է. «Մեղադրողը ֆոն է ուզում ստեղծել դատարանում, ինչը չի բխում իր վրա դրված պարտականություններից, առավել ևս դատախազը չունի նման իրավունքներ:

Ինչո՞ւ է  մեղադրողը դուրս գալիս իր մեղադրանքի սահմաններից, ապացուցելու պարտականությունից: Ինչո՞ւ է գրությունները կիսատ-պռատ կարդում: Ինչու չի նշում, որ ընկերության տնօրենը այդ գումարները ինչ պարտավորությամբ է փոխանցել պետական բյուջե: Դատախազը փորձում է դատավորի, հասարակության, դատավորության մասնակիցների մոտ տպավորություն  ստեղծել, որ պատճառված վնաս է հատուցվել»,- ասաց պաշտպանը:

Գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը նույնպես վրդովվեց՝ նշելով, որ դատախազը կոնտեքստից դուրս մտքեր է ասում. «Մենք գնացել ենք վնասի փոխհատուցմանը, որպեսզի մեր բարի համբավը պահպանենք: Եվ ընդհանրապես, քրգործ հարուցելը դեռ չի նշանակում, որ դա մեր բարի համբավի մասին է խոսում: Բոլորդ էլ գիտեք, որ պրակտիկայում քրգործերի 40 տոկոսը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Բարսեղանը:

Դատախազը արձագանքեց Սերժ Սարգսյանին նշելով, որ իր ընթերցած փաստաթղթերն այս գործի հետ կապ ունեն նրանով, որ այս քրգործով դրանք ճանաչվել են որպես այլ փաստաթուղթ, ինչը համարվում է ապացույց, եւ դրանք ենթակա են հետազոտման:

Դատական այսօրվա նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի փետրվարի 3-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անց են կացվում մարտավարական զորավարժություններ

Հաջորդ գրառումը

Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի․ Զախարովա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
Հաջորդ գրառումը

Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի․ Զախարովա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական