Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի․ Զախարովա

13/01/2022
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական արևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք հանգեցրել են երեք հայ զինծառայողի մահվան:

Նա նշել է, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ և կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ուղով. «Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և հաջորդիվ սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է, ինչպես որ ֆիքսվել է երեք պետությունների ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունում: Կարևորը գործը տանել համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմնանի խորհրդատվական աջակցություն»,-ասել է Զախարովան:

Զախարովան անդրադարձել է հունվարի 10-ին Արցախում Ադրբեջանի կողմից մի շարք սադրանքների իրագործմանը, երբ թշնամին կրակ էր բացել Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ: Լրագրողը նկատել է, որ այս միջադեպերով ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է ստվեր նետել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վրա․ «Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից: Բայց առավել հստակության համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցով դիմեիք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին: Խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ էլ և անհրաժեշծտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը անդրադարձել է նաև հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ-ի միջնորդությամբ հայ-թուրքական երկխոսության գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը:

«Երկխոսությունը, ինչպես հասկանում եք, երկու երկրի միջև է, մենք այդ ձևաչափում ընդգրկված չենք: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը, շփումների կարգավորմանը և գործնականում այդ ամենին աջակցություն ենք ցուցաբերել»,-ասել է Զախարովան:

Yerevan Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ձեր գործի հետ դա ի՞նչ կապ ունի». Սերժ Սարգսյանը վրդովվեց դատարանում. News.am

Հաջորդ գրառումը

ԲԴԽ֊ից հնչեցվող բոլոր պատասխանները պարզամիտ են և հիմնավորում են սաբոտաժի դիտավորությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Տիգրան Աբրահամյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԴԽ֊ից հնչեցվող բոլոր պատասխանները պարզամիտ են և հիմնավորում են սաբոտաժի դիտավորությունը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական