Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ. Տաթևիկ Հայրապետյան

16/01/2026
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։

Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։

Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։

Օրինակ՝

📌«Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։

📌«Ելույթ ունեցողները, այդ թվում՝ գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները, նշեցին, որ հրատարակությունը կենսաբազմազանության ապագա ուսումնասիրությունների համար կարևոր աղբյուր է և նաև նպաստում է Ղարաբաղի և Արևմտյան Ադրբեջանի մասին գիտական ճշմարտությունները միջազգային հանրությանը հասցնելուն»։

📌«Արևմտյան Ադրբեջանի հարցը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը՝ նախագահ Իլհամ Ալիևի վճռականության արդյունքում»։

📌«Իգդիրում պահպանվել է երևանյան գորգերի ադրբեջանական ավանդույթը։

Թուրքիայի Իգդիրի նահանգի նահանգապետարանը աջակցել է գորգագործության դասընթացներին՝ «Իրավան գորգ» տեխնիկայի մասնագետներ պատրաստելու համար, պահպանելով ադրբեջանական ամենահին ավանդույթներից մեկը, AZERTAC-ին ասել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ընկերության ղեկավար Սարդար Իգդիրը»։

📌«Արևմտյան Ադրբեջանի իրողությունների հետ կապված հարցերը լուծելը դարձել է քաղաքական և գիտական հիմնական առաջնահերթություն, որը արտացոլում է երկրի հանձնառությունը պատմական հիշողության և ազգային ինքնության պահպանմանը»։

📌«AZERTAC-ը հաղորդում է, որ ուղերձում ընդգծվել է ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնության և ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից ընտրված ուղու շարունակման կարևորությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը ամրապնդում է կապերը սփյուռքի հետ, պաշտպանում նրանց իրավունքները և աջակցում է ադրբեջանցիների խաղաղ վերադարձին իրենց նախնիների հողեր, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջան, ամրապնդելով ազգային համերաշխությունը»։

📌«Բակիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտում պատրաստվում է «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրություն» վերնագրով հրատարակություն, AZERTAC-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր և Արևմտյան Ադրբեջանի համայնքի տնօրենների խորհրդի անդամ Նազիմ Մուստաֆան»։

📌«Բաքվում վերաբացվեց Երևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնը՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով վերանորոգումից և վերակառուցումից հետո»։

📌««Վերջին 200 տարիների ընթացքում էթնիկ զտումների, տեղահանության և ցեղասպանության ենթարկվածները միշտ վերադարձել են, և նրանք կրկին կվերադառնան՝ խաղաղ ճանապարհով, իրենց սեփական մեքենաներով»,- ասել է ադրբեջանցի պատգամավոր Ալեքբարլին՝ ընդգծելով, որ միջազգային աջակցությունն ու համակեցությունը փախստականների անվտանգ վերադարձի բանալին են»։

Սրանք ընդամենը ՀՀ-ի դեմ տարվող վտանգավոր խոսույթի մի փոքր հատվածն են։ Այս ամենի դեմ ՀՀ ներկայիս իշխանությունը ոչինչ չի անում։ Ես նախկինում նշել եմ, որ նրանց վտանգավոր անգործությունը ցույց է տալիս, որ նրանք չեն պատրաստվում դիմադրել այս օրակարգին։ Սա իրականում կանխելի է հստակ ու համառ աշխատանքի միջոցով։ Սա 0-ից հորինված օրակարգ է, որը գնալով նոր թափ է ստանում Ալիևի հրահանգով և ուղիղ հովանավորությամբ։ Միշտ հիշեք՝ ցանկացած ագրեսիա, ցեղասպան գործողություն, վտանգավոր ծրագիր սկսվում է պատումից, նույն ինքը՝ նարատիվից։ Ողջ ԼՂ պատմությունը դրա վառ ապացույցն է, իսկ հետո, երբ կեղծ պատումը մարդկանց ուղեղում են մտցնում, արդեն գալիս է բուն գործողության փուլը։ Սա պետք է կանխել, քանի դեռ գործ ունենք պատումի հետ։ Դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք։

Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվություն որոնելու, ստանալու և տարածելու ազատություն». սահմանադրության 42-րդ հոդված. Աստղիկ Ավետիսյան

Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանին կրկին տանում են ԱԱԾ մեկուսարան՝ կալանքի

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանին կրկին տանում են ԱԱԾ մեկուսարան՝ կալանքի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական