Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հունվարի 27-ն ընտրվել է, որ պաշտոնյաները գան, ոչ ոք իրենց ավելորդ հարցեր չտա, ֆորմալ արարողակարգին մասնակցեն ու վերջացնեն. Թաթոյան

28/01/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դա նսեմացնող արարք էր, ամոթալի վախկոտություն, որ իշխանությունը հունվարի 27-ը նախատեսեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ այն էլ օրենքի մակարդակով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Դա պատահական ընտրված օր է, ձևական օր, որը չունի ոչ մի բովանդակություն, ոչ մի հիշողության նշանակություն։ Այդ օրը ընտրվել է պարզապես պաշտոնյաների հարմարության համար, որ նրանք գան, ոչ ոք իրենց ավելորդ հարցեր չտա, ֆորմալ արարողակարգին մասնակցեն ու վերջացնեն դրանով։ Սա կոնկրետ քաղաքական ընտրություն է.  դրա համար մենք այսօր պետք է ցույց տանք, որ մեզ համար չափազանց կարևոր է հենց այս օրը»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու նախագիծը մշակողներից մեկը զոհված զինվորի հայր, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն է, Արման Թաթոյանն ասաց՝ ինքը, հարգանք ունենալով զինվորի սխրանքի հիշատակի առաջ, չի ուզում այդ մասով բան ասել։

«Ես միայն ասում եմ, որ սա ՔՊ-ի իշխանության որոշումն է։ Սա ամոթալի վախկոտություն է, որ արել են»։

Արման Թաթոյանը միաժամանակ շեշտեց՝ իրենք ներկայացրել են քայլեր, որոնք բոլորիս տանում են ապահով խաղաղություն։

«Մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, մեզ պաշտպանելու կարողություն։ Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, և մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ, վտանգավոր ինքնախաբեություն է մեր ապագայի համար։ Որևէ բան նշանակություն չունի, եթե դու չունես անվտանգություն»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չէ ապահովել ապահով խաղաղություն։

Թաթոյանը հավաստիացրեց՝ երբ իրենք գան իշխանությանը, օրենսդրությունն այնպես կամրագրեն, որ բանակի ֆինանսավորումը ՀՆԱ-ի  8 տոկոսից ցածր չլինի։

«Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարմանը հաջորդող տարվա բյուջեով մեկ մլրդ դոլարից ավել է լինելու պաշտպանական բյուջեն, քան այսօր կա։ Երկրորդը, մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին, այո, մենք արդեն խոսում ենք ռազմական հավասարակշռության մասին։

Էդ որ ասում են՝ էս մեկը մեզնից ուժեղ է, այն մեկը ուժեղ, այսինքն՝ չհասկացա, որևէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք։ Բա եթե չպետք է ուժեղ լինենք և պետք է անընդհատ հույս ունենաք, որ այս մեկի բարի կամքից է կախված, ո՞նց քծնենք, ինչ անենք, որ մեզ թույլ տա ներքին քաղաքական հարցերում խաղաղությունից խոսենք։ Բայց իրականում չկա դա, պատրանքային վտանգն է թևածում։

Այո, մենք պետք է լինենք ուժեղ, պետք է կարողանանք ձեռք բերել կարողություն ինքներս մեզ պաշտպանելու։

Դա միայն սպառազինությունը չէ, դա ռազմարդյունաբերությունն է։ Մենք հայտարարել ենք, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի տնտեսության ճյուղ, մենք պետք է ժամանակակից տեխնոլոգիաներով շարժվենք,- ասաց Թաթոյանը։

Նա նաև նշեց, որ իրենք հրապարակելու են 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ չհրապարակի՝ դրանով իսկ փորձելով կոծկել իր ձախողումները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ակնհայտ է, Սամվել Կարապետյանի ուժը ֆավորիտ է, նրանց հետ բանակցում ենք. Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հայոց բանակի օրվա առիթով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հայոց բանակի օրվա առիթով

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական