Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոկտեմբերի 27-ից դասեր չենք քաղել. Աղվան Վարդանյան. Փաստինֆո

27/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը տևական ժամանակ ետ մղեց մեր երկրի զարգացումը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձանագրելով, որ կատարված ողբերգությունից քիչ դասեր ենք քաղել՝ հաշվի առնելով հատկապես իշխող քաղաքական ուժի վարքագիծը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ «իշխող քաղաքական ուժը շարունակում է շահարկել հոկտեմբերի 27-ի հարցը՝ ելնելով իր նեղ խմբակային շահերից»:

Հարցին՝ թե միջադեպից 22 տարի անց ի՞նչն է խոչընդոտում գործի ամբողջական բացահայտմանը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ անձինք կան այս գործով հարցաքննված, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ հոկտեմբերի 27-ի գործը ամբողջական քննվել է, այդ օրը խորհրդարանում բոլոր ներկաները հարցաքննվել են, այդ թվում՝ ինքը.

«Գործից մի մաս է առանձնացված, բայց որքան էլ փորձեն շահարկել հարցը, այս 22 տարիների ընթացքում որևէ այլ հավանական վարկած առաջ չի քաշվել: Սա այնպիսի մի ոճրագործություն էր մեր պետության հանդեպ, որ ես չեմ բացառում՝ նույնիսկ տասնյակ տարիներ հետո հնարավոր չլինի պարզել՝ արդյո՞ք սա զուտ մի քանի ստահակների ոճրագործությունն էր, թե՞՝ կար այլ երկրների անվտանգության մարմինների կողմից ուղղորդված գործակալների մասնակցությունը: Սա շատ բարդ խնդիր է, բայց նրանք, ովքեր միանշանակ հասցեներ են նշում, դա անում են քաղաքական նեղ շահարկումների նպատակով»,-ասաց Աղվան Վարդանյանը և շեշտեց, որ այս հարվածն ուղղված էր մեր պետականությանը և հնարավոր է, որ նույնիսկ տասնյակ տարիներ հետո ինչ-որ ճշմարտություններ ի հայտ գան.

«Այն, ինչ գործի նյութերի մեջ կա, նման հիմք չի տալիս, կրկնում եմ՝ այս իշխանության շահարկումները զուտ քաղաքական շահարկման, նախկիններին մեղադրելու ցանկություն ունեն, տակն ուրիշ ոչինչ չկա»,-ասել է Աղվան Վարդանյանը:

8-րդ գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին խորհրդարանում մի շարք անվտանգային միջոցառումներ էին ձեռնարկվել՝ պատճառաբանելով, թե այս խորհրդարանում հոկտեմբերի 27 է եղել, իսկ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը համեմատականներ էր անցկացրել ներկա լրագրողների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության նախաձեռնող Նաիրի Հունանյանի միջև, որը ևս լրագրող էր.

Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝«սրանք հիվանդ մտքի արտահայտություններ են».

«Մեկ տարի առաջ, երբ ես միայնակ եկել էի ԱԺ, հետո իմացա, որ իշխանական պատգամավորները խառնվել են իրար, հետևում էին ինձ, վազում էին: Այսինքն՝ այս մարդիկ այնքան վախկոտ են իրենց տեսակով և սարսափած են իրենց կատարածներից, որ ներքին մի բան զգուշացնում է իրենց, բնականաբար, դրանք մարազմատիկ դատողություններ են»,-ասել է պատգամավորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել, Վաղարշակ Հարությունյանը կատարել է ընդամենը. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է մեզ ապաշրջափակում օր առաջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է մեզ ապաշրջափակում օր առաջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական