Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրը ուղղորդվում է անձամբ Իլհամ Ալիևի կողմից. Տաթևիկ Հայրապետյան

03/11/2025
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական մամուլում հերթական անգամ լուր եմ կարդում Հայաստանի Հանրապետության պատմությունը խեղաթյուրող գրքի շնորհանդեսի մասին։ Նյութի նախաբանում գրված է․ «․․․Ատելի թշնամու կողմից իր նախնիների հայրենիքից վտարված յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի վճռականորեն հայտարարում է իր հայրենի հողերը վերադառնալու վճռականության մասին։ Սա ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ամբողջ ազգը մոբիլիզացնելու ուժ»։

Հետո նշվում է, որ ոմն Թելման Գասիմով գիրք է գրել հետևյալ վերնագրով․ «Իրևան. Յուրաքանչյուր քար պատմություն է»։ «Գիրքը ներառում է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի տարբեր ժամանակներում արտասանված ելույթներից հատվածներ՝ վերջին երկու դարերի ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ կերպով իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, թշնամու կողմից այս հին հողերի մասնակի օկուպացիայի և մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման վերաբերյալ»,-նշում է աղբյուրը։

Դե կասեք՝ հերթական խեղաթյուրումն է, հատկապես երբ վերոնշյալ հեղինակը ներկայանում է որպես «Գիտահետազոտական հասարակական միության նախագահ»։ Բայց ո՞րն է այս նյութի մեջ հետաքրքրականը։

Նյութի վերջում գրված է․ «Նախագահի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերի վարչության քաղաքական հետազոտությունների և վերլուծական բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովը, պատգամավոր Ազեր Ալլահվերանովը և միջոցառմանը մասնակցող այլ ելույթ ունեցողներ իրենց ելույթներում ափսոսանք հայտնեցին, որ հայ վանդալները ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող հին բնակավայրերի, ամրոցների, պալատների, քարավանատների, կամուրջների և կրոնական տաճարների մնացորդները՝ մեր ժողովրդին պատկանող հուշարձանները, համաշխարհային հանրությանը ներկայացրել են որպես «հայկական հուշարձաններ»։ Նրանք նշեցին, որ քանի որ այդ հուշարձանները ժամանակին չեն ուսումնասիրվել ադրբեջանցի հետազոտողների կողմից, այդ տարածքներում բնակություն հաստատած հայերը օգտվել են դրանից և երկար ժամանակ փորձել են «հայաֆիկացնել» դրանք»։

Այսինքն՝ նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրը ուղղորդվում է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս, հիշեցնեմ, 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Այսպիսով, օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան։ Անում են դա ագրեսիվ կերպով, թեթև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։

Հարցն այն է՝ ո՞վ է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում՝ եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք ԱՄՆ միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով է ստում, որ «բացառիկ» փուլ է բացվել ու հետո բոլորիս կանգնեցնելու է հերթական վտանգի առաջ։ Դատեք ինքներդ։

Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Յոլա գնալու» փուլի ավարտը. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Բա՞, գիտեի՞ք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքում. Ռոման Երիցյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Բա՞, գիտեի՞ք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքում. Ռոման Երիցյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական