Սկսվել է սահմանների սահմանազատումը, նույնիսկ տարվում են սահմանազատման աշխատանքներ։ Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ իմ ելույթի ժամանակ։ Մեր երկու երկրներին հաջողվեց դրան հասնել առանց միջնորդների։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, ովքեր հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանին՝ իրենց քաղաքական և տնտեսական շահերին հասնելու համար։ Ուղղակի նորից ուզում են կրակի վրա յուղ լցնել»,-hայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով մայիսի 1-ին Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ։
«Մենք թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նոր հակամարտություն սկսվի։ Ադրբեջանն ու Հայաստանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։ Իսկ խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է նա։