Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հաստատված խաղաղությո՞ւ», թե՞ ձևակերպված փակուղի. Սուրեն Սուրենյանց

29/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանի մի շարք ձևակերպումներ առաջին հայացքից կարող են ընկալվել որպես դիվանագիտական զգուշավորություն, սակայն բովանդակային առումով դրանք ավելի շուտ բացահայտում են խաղաղության գործընթացի խորքային հակասությունները։

«Ադրբեջանն ունի իր պատկերացումները խաղաղության պայմանագրի հետ կապված, որը մենք չենք կիսում, չկա երկկողմանի ընդունված օրակարգ, նկատի ունեմ Սահմանադրության հարցը»,— ասում է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ «կամ պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում»։

Այս ձևակերպումը, ըստ էության, ոչ թե մոտեցնում է պայմանագրի ստորագրմանը, այլ արձանագրում է դրա բովանդակային անհնարինությունը։

Եթե կողմերը չեն կիսում խաղաղության նույն պատկերացումը, ապա խնդիրը տեխնիկական կամ ժամանակացույցի հարց չէ։ Խնդիրը մոդելային է։ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության շուրջ խոսում են տարբեր լեզուներով և տարբեր նպատակներով։

Հայաստանի ընկալմամբ խաղաղությունը պետք է հիմնված լինի հարաբերությունների կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և նվազագույն անվտանգային հավասարակշռության վրա։

Ադրբեջանի պատկերացմամբ, սակայն, խաղաղությունը ենթադրում է Հայաստանի ներքաղաքական և իրավական վերաձևում՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև ենթակառուցվածքային և տարածաշրջանային պարտավորությունների կատարում՝ Բաքվի թելադրանքով։

Այս երկու մոտեցումները նույն փաստաթղթում միավորելը գրեթե անհնար է, հատկապես այն պայմաններում, երբ պահանջների շրջանակը ոչ թե սահմանափակվում, այլ ընդլայնվում է։

Այս համատեքստում տրամաբանական հակասություն է առաջանում, երբ նույն հարցազրույցում խոսվում է նաև «հաստատված խաղաղության» մասին։

Ինչպե՞ս կարող է խաղաղությունը համարվել հաստատված, եթե չկա երկկողմանի ընդունված օրակարգ, առկա են սկզբունքային տարաձայնություններ Սահմանադրության հարցում, իսկ բանակցային գործընթացը շարունակաբար հարստացվում է նոր և ավելի ծանր պահանջներով։

Սա ոչ թե «հաստատված խաղաղություն» է լիարժեք իմաստով, այլ ժամանակավոր կայունություն, որը կարող է վերածվել ձևակերպված փակուղու, եթե չլուծվեն սկզբունքային տարաձայնությունները։

Խաղաղության գործընթացի խոցելիությունը խորանում է նաև արտաքին միջավայրի պատճառով։

Գործնականում բացակայում են այնպիսի միջազգային միջնորդներ, որոնք կկարողանան Ադրբեջանին հակել քիչ թե շատ բալանսավորված լուծումների։

Միաժամանակ ուժային դիսբալանսը ակնհայտորեն Ադրբեջանի օգտին է, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս բանակցային գործընթացը կառուցել ոչ թե փոխզիջումների, այլ պահանջների և ճնշման տրամաբանությամբ։

Այս պայմաններում խաղաղությունը դադարում է լինել նպատակ և վերածվում է գործիքի։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի մի հանգամանք, որը փաստացի դուրս է մնում Միրզոյանի ձևակերպումներից։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը հստակ արձանագրում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, այլև TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։

Սա վկայում է, որ Բաքուն խաղաղությունը դիտարկում է ոչ թե որպես վերջնակետ, այլ որպես լծակ՝ նոր և ավելի լայն պահանջներ ամրագրելու համար։

Այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են՝ Հայաստանին դնելով պերմանենտ զիջումների պարտադրանքի առաջ՝ առանց հստակ ավարտի և առանց փոխադարձության։

Այս իրավիճակում Արարատ Միրզոյանի «Ադրբեջանն ունի իր պատկերացումները, որը մենք չենք կիսում» ձևակերպումը, անկախ մտադրությունից, փաստացի արձանագրում է ոչ թե առաջընթաց, այլ այն իրողությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են ոչ թե խաղաղության շեմին, այլ խաղաղության շուրջ ձևավորված ռազմավարական փակուղում։

Այս պայմաններում «հաստատված խաղաղության» խոսույթը ավելի շատ ներքաղաքական հանգստացնող նարատիվ է, քան արտաքին քաղաքական իրականություն։

Առանց պահանջների սահմանափակման, առանց միջնորդական բալանսի և առանց ուժային հարաբերակցության փոփոխության խաղաղության գործընթացը մնում է խոցելի, միակողմանի և պոտենցիալ պայթյունավտանգ։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցու ճնշման վերաբերյալ. Զոհերի խմբերի ներսում ինքնության ջնջման պատմական շարունակականությունը

Հաջորդ գրառումը

Ապրիլի 19-ը սահմանել «Խորհրդային ժողովրդի ցեղաuպանության զnհերի հիշատակի օր». Վլադիմիր Պուտին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ապրիլի 19-ը սահմանել «Խորհրդային ժողովրդի ցեղաuպանության զnհերի հիշատակի օր». Վլադիմիր Պուտին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական