«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը օրենքի նախագիծը՝ 50.000+ ՀՀ քաղաքացիների ստորագրությունների հիմքով մուտք է արել ՀՀ ԱԺ։
Անկախ նրանից, թե Արցախի Հանրապետությունն այս պահին ինչպիսի իրավիճակում է, տարածքը՝ հայաթափված և զավթված, այն իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ:
«Հայաքվեն» առավել քան երբևէ պետք է գործի՝ արգելափակելու ՀՀ դե ֆակտո վարչապետի կողմից նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքելը, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում:
Այս պահին ՀՀ-ի անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթուղթ չկա (և օրենսդրական իմաստով չի էլ կարող լինել)։
«Հայաքվեն» պարտավոր ենք հասցնել իր վերջնանպատակին՝ կանխելով համազգային նպատակներից այս իշխանության հրաժարումը և քրեորեն պատժելի արարք դարձնելով ՀՀ-ի անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության փաստը ժխտելը, դրա պահանջատիրությունից հրաժարվելը»,- նշել են «Հայաքվեի» ներկայացուցիչները։