Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի վարչապետը գտել է Հայկական Հարցի լուծման բանալին. Ինչպե՞ս է դա տեղի ունենալու. Հայկ Մարտիրոսյան

30/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի վարչապետը գտել է Հայկական Հարցի լուծման բանալին: Շուտով Արևմտյան Հայաստանը, Նախիջևանն ու Արցախը կդառնան հասանելի հայ ժողովրդին: Թուրքիան այլևս երբեք չի տենչա տիրանալ Հայաստանին: Հայ ժողովուրդը կսկսի խաղաղ ապրել և արարել:

Ինչպե՞ս է դա տեղի ունենալու: Ի՞նչ ճանապարհով է դրան հասնելու Հայաստանի վարչապետը:

Դա շատ պարզ ճանապարհ է, որ նախանշել է դեռ Երրորդ հանրապետության մեծ հիմնադիր առաջին նախագահը:

Հայաստանը բացում է իր սահմանները, մոռանում է իր ամոթալի և ողբերգական անցյալը, հանուն լուսավոր ապագայի` մոռանում է նաև իր հերոսական էջերը, որովհետև դրանք այլևս նոր Հայաստանում դիտարկվելու են որպես հիմարության, անտեղի ինքնազոհողության և նողկալի ազգայնականության դրվագներ: Չկան Հայաստանը խաղաղությունից հետ պահող մեղավորները` նախկինում անարդարորեն հերոս համարված զինվորներն ու գործիչները: Բոլորը սպանված են: Նոր ապագան եղբայրական Թուրքիային աստիճանական միավորումն է, որի արդյունքում Հայաստանը` իր իդկական անվամբ` որպես Արևելյան Թուրքիայի վիլայեթ (Արևմտյան Ադրբեջան)` կմիավորվի Թուրքական Լեռնաշխարհի մյուս հատվածի հետ: Հայերի անուղեղ և անուղղելիորեն ազգայնական զազրելի հատվածը կգաղթի այլ երկրներ, իսկ հայրենասեր` եղբայրասեր թրքամետ հատվածն ու վարչապետի քաղաքական հենարանը կդառնան հզոր և տարածաշրջանային առաջավոր պետության` Թուրքիայի հպարտ քաղաքացիներ: Թուրքական հզոր տնտեսությունը նրանց կապահովի անսպառ աշխատատեղերով, լիքը փորով և վերանորոգված մզկիթներով, որ նախկինում աղվանական և ուդիական վանքեր են եղել:

Հայերը կվերադառնան այն հնարավորության կետին, որը բաց էին թողել երբ իրենց ժամանակավորապես բնակեցրած տարածքներ եկել էին արաբները: Հայերը կվերադառնան Իսլամի ընդունման շանսին: Եվ այդ շանսը կօգտագործեն: Կծնվեն Խաչատուր-Մուհամեդ, Անդրանիկ-Իլհամ, Նիկոլ-Հասան, Մխիթար-Ալի, Արտակ-Թաներ, Արմեն-Օզգյուն անուններով հպարտ երեխաներ և հարցը կլուծվի:

Ի՞նչ ապուշությամբ է զբաղված եղել այս ամբողջ հազարամյակում վերջերս տարածաշրջան եկած և ուդիներից հայրենիք խլած հայ ժողովուրդը` դավադրաբար և անշնորհակալ կերպով պայքարելով իր համար մշտապես տնտեսական հնարավորություններ բացել ցանկացած քիրվա թուրք ժողովրդի դեմ:

Հիմա այլևս Հայաստանում կա ժողովրդի իշխանություն: Թուրք ժողովրդի իշխանություն և ամեն բան շուտով իր տեղը կընկնի:
Եթե, իհարկե դրան չխանգարեն հակաժողովրդական ազգայինները:
Եվ այդ ազգայիններն անպայման խանգարելու են այդ տեսլականին: Ու ոչնչացնելու են այն:
Անպայման ոչնչացնելու են:
Առանց կասկածի:
Անպայման»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատվաստումը սահմանափակումներից արագ դուրս գալու բանալին է

Հաջորդ գրառումը

«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր և մինչև պատերազմ». Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր և մինչև պատերազմ». Արմեն Աշոտյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական