Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ծայրագավառ չի լինելու. Բելառուսի կառավարման օրինակն ինձ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան

06/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին մեկնաբանել Բելառուսի հասցեին իր գնահատականին հետևած՝ այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Հիշեցնենք՝ Մինսկում դժգոհություն էին առաջացրել Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե իրենք թույլ չեն տա, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի մարզի և կառավարվի Բելառուսի պես։

Ալեն Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել Բելառուսական կողմի այն հայտարարությունը, որ «հայկական կողմը ոչ բարեկամական գործողություններ» է կատարում։

«Չեմ մեկնաբանում: Բալառուսը Բելառուս է, Հայաստանը՝ Հայաստան։ Դուք կապրեի՞ք Բելառուսում: Բելառուսը կապրի՞ Հայաստանում։ Ամեն մեկն իր երկիրն ունի, ես իմ երկրի պատասխանատուն եմ»,- ասաց ԱԺ նախագահը:

Ճշտող հարցին՝ արդյոք իր հայտարարությունները ավելի չեն վատացնել երկու երկրների հարաբերությունները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ, գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ ՀԱՊԿ-ում անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները և էլի շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները:

Քաղաքական կուրսը ամեն պետության ընտրության հարց է: Հայաստանի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում: Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ, ոչ այնպիսին, ինչպիսին Հայաստանը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նա դիվանագիտորեն չի ձևակերպում իր ասելիքը, ԱԺ նախագահը նկատեց՝ ակնհայտ է, որ դա իր բնավորության, խառնվածքի մի մաս է:

«Բացի այդ էլ՝ ես պառլամենտական գործիչ եմ և ավելի ազատ եմ, քան մեր որևիցե գերատեսչության պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ»,- ասաց նա:

Անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի բողոքի նոտային, ասաց՝ լուրը կարդացել է, այլ տեղեկություն չունի:

«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով ու օրենքի գերակայությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է հրավիրվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։

Հայ դիվանագետին հայտարարվել է վճռական բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին անբարյացակամ գործողությունների հետ։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել պարարտանյութ և հացահատիկ

Հաջորդ գրառումը

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական