ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Կրկին վերահաստատում եմ, որ մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում էր Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հակահայկական բոլոր կետերին Փաշինյանը տվել է իր համաձայնությունն ինչպես այդ հանդիպման ընթացքում, այնպես էլ իր հանրային ելույթներում:
Այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է Փաշինյանի ու Ալիևի հետ:
Եվրոպական խորհրդի մամուլի գրասենյակի կողմից այսօր տարածած հայտարարությունը, որում փորձ է արվում սրբագրել մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները, հետևանք է Հայաստանում և Արցախում տեղի ունեցած անհամաձայնության ու բողոքի չընդհատվող հուժկու ակցիաների:
Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի . . .»։







