Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԵ-ի դեմ կատարվողը վաղուց արշավ չէ, այլ՝ հալածանք, ծրագրավորված ՀԱԼԱԾԱՆՔ. Վլադիմիր Մարտիրոսյան

23/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արձագանքում ենք, ռեակցիա ենք տալիս, սպասում հաջորդ կիրակիին: Ջղաձգվում ենք ադրբեջանական բենզինից, իշխանության մարտահրավերներից, մշակութային գործիչ կոչեցյալների բարոյական և արժեքային ստորոտներում քոչելու մակարդակից, Մայր Աթոռի դուռը ջարդողներից, մանր ու խոշոր չինովնիկների վարքից, բարքից, խոսքից, բնույթով ավտորիտարացող , բայց ժողովրդավար խաղացող իշխանությունից և սպասում. սպասում հերթական հարձակման, սպասում հերթական խզման արարին, հերթական ասպատակությանը, հերթական կիրակիին:

Ամեն բան սկսվում է ճիշտ որակումից: ՀԱԵ-ի դեմ կատարվողը վաղուց արշավ չէ, այլ՝ հալածանք, ծրագրավորված ՀԱԼԱԾԱՆՔ: Անհրաժեշտ է տակտիկայից անցնել ստրատեգիայի: Տակտիկան և ստրատեգիան տարբերակվում են ոչ միայն ժամանակային հորիզոնով, այլ՝ քաղաքական ենթագիտակցությամբ ու կամքի աստիճանով։ Տակտիկան արձագանք է, ստրատեգիան՝ օրակարգ։ Տակտիկան պաշտպանում է տվյալ կետը, ստրատեգիան փոխում է խաղի դաշտը, փոխում է խաղի կանոնները և ուժերի հարաբերակցությունը։

Դեկտեմբերի 18-ի Մայր Աթոռի պաշտպանությունը տակտիկական էր՝ անհրաժեշտ, պարտադիր, արդարացված և հաջողված։ Դա դիմադրություն էր, ինքնապաշտպանություն, ճնշման և ոտնձգության պայմաններում։ Այդ օրը, սակայն, բացահայտվեց մի շատ ավելի կարևոր ճշմարտություն՝ երբ խնդիրն անվանվում է իր իրական անունով, երբ նպատակը հստակ է, երբ տեղի է ունենում մոբիլիզացում այդ նպատակի շուրջ, լուծումը դառնում է ոչ միայն հնարավոր, այլ՝ անխուսափելի։ Սա ուժի փորձություն չէր, սա կամքի փորձություն էր և իշխանության և դիմադրության համար և նրանց ուժերի հարաբերակցությունն այլևս անէական էր: Նույնիսկ, եթե այդ օրը դիմադրողների թիվը իշխանականներից երկու անգամ պակաս լիներ՝ նրանք կրկին ձախողվելու էին, որովհետև դիմադրողների էներգիան, մոտիվացիան և հավատը անգամներով ուժեղ էր ու պինդ:

Բայց հենց այստեղ է սկսվում ստրատեգիական սահմանը, որից այն կողմ այլևս տակտիկան մտնում է ստագնացիայի փուլ։ Պաշտպանությունը, եթե դառնում է պերմանենտ վիճակ, վերածվում է սպասման։ Իսկ սպասումը քաղաքականության մեջ ամենավտանգավոր և ամենախոցելի դիրքն է։ Սպասողը միշտ ուշանում է, սպասողը միշտ խաղում է ուրիշի խաղը և ուրիշի օրակարգով։

Ստրատեգիան չի կարող կառուցվել «հերթական հարձակման սպասման» տրամաբանությամբ։ Դա նշանակում է հաշտվել ճնշման հետ, ընդունել հակառակ կողմի խաղի կանոնները և ապրել մշտական վտանգի տակ։ Այդ մոդելում նույնիսկ ամենահաջող պաշտպանությունը ժամանակավոր է, որովհետև նախաձեռնությունը մնում է մյուս կողմի ձեռքում, իսկ նախաձեռնությունը քաղաքականության մեջ ամեն ինչ է։

Նկարում Հովհաննավանքն է և այն այստեղ պարզապես վանք չէ, պարզապես հոգևոր տարածք չէ։ Այն ստրատեգիական իմաստ ունեցող նպատակ է, արժեքային և քաղաքական հանգույց։ Դրա վերադարձը առաջանցիկ քայլ է, որը կարող է կտրել պերմանենտ պաշտպանության փակ շրջանը։ Դա անցում է պաշտպանությունից դեպի նախաձեռնություն, սպասումից դեպի օրակարգի ձևավորում, պաշտպանությունից հակահարձակում: Սա հակահարձակում է ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական, ինստիտուցիոնալ և արժեքային իմաստով և ճակատի շեղում Մայր Աթոռից, ճակատի և էպիկենտրոնի փոփոխում։

Ստրատեգիական մտածողությունը սկսվում է հենց այստեղից: Նախ դրվում է նպատակն ու խնդիրը, հետո՝ ձևավորվում քաղաքական կամքը, հանրային համախմբումը և լեգիտիմ պահանջը։ Մայր Աթոռի օրը դա արդեն ապացուցեց։ Ուստի, խնդիրը ուժերի պակասը չէ։ Խնդիրը այն է, երբ նպատակները սահմանափակվում են միայն պաշտպանությամբ և չեն վերածվում առաջանցիկ օրակարգի։

Եթե Մայր Աթոռը մնա պերմանենտ պաշտպանական վիճակում, նա մշտապես լինելու է սպառնալիքի տակ, մշտապես լինելու է ասպատակության սպասման ռեժիմում։ Իսկ եթե կատարվի անցում հստակ, համարձակ և խորհրդանշական ստրատեգիայի՝ կոնկրետ նպատակներով, ապա փոխվում է խաղի ամբողջ տրամաբանությունը։ Այլևս ոչ թե դու ես սպասում հաջորդ հարձակմանը, այլ ստիպում ես հակառակ կողմին արձագանքել քո դրված խնդիրներին։

Քաղաքական պայքարում հաղթում է ոչ թե նա, ով ամենաերկարն է դիմանում հարվածներին, այլ նա, ով կարողանում է կոտրել պերմանենտ պաշտպանության հոգեբանությունը և վերածել այն նախաձեռնության։ Հովհաննավանքը հենց այդպիսի ստրատեգիական դուռ է։ Խնդիրը դնելուց հետո է լուծումը գալիս․ բայց միայն այն դեպքում, երբ այդ խնդիրը քեզ դուրս է բերում պաշտպանական խրամատից և բարձրացնում նախաձեռնության բարձրություն։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սև ու սպիտակից սկիզբ առածը հասավ թավշայի էվոլյուցիոն հանգրվանին. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Շմայիսը ձեռքիցդ դիրիժորի փայտիկը խլել ու ասել է ձեռքով չափ տո՞ւր, թե Սաշիկն է եկել 50/50 նոտաներիդ մեջ փայ մտել. Արեգ Սավգուլյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Շմայիսը ձեռքիցդ դիրիժորի փայտիկը խլել ու ասել է ձեռքով չափ տո՞ւր, թե Սաշիկն է եկել 50/50 նոտաներիդ մեջ փայ մտել. Արեգ Սավգուլյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական