Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են Կրոկուսի ահաբեկչության հանցակից ևս 3 անձի։
«Մոսկվայում, Եկատերինբուրգում, Օմսկում ձերբակալվել են ՌԴ-ի և երկու օտարերկրյա քաղաքացիների։ Նրանք ներգաղթյալներ են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից և ներգրավված են եղել 2024 թվականի մարտի 22-ին Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության մեջ», – հաղորդում է ՌԴ ԱԴԾ-ն:
Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել ահաբեկչության ժամանակ օգտագործված հրազեն և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար, երրորդն ուղղակիորեն մասնակցել է ահաբեկչության հանցակիցների հավաքագրմանը և դրա հեղինակներին ֆինանսավորելուն։