Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Պյութագորասի թեորեմը հայտնաբերվել է Պյութագորասից 1000 տարի առաջ

 Պյութագորասը մաթեմատիկայի պատմության առանցքային դեմքերից է, որի հայտնագործությունները հազարամյակներ անց էլ ուսուցանվում են, բայց հնագիտությունն էլ իր հայտնագործություններ է անում։

Հայտնաբերվել է հնագույն բաբելոնյան կավե տախտակ, որի վրա գրված է Պյութագորասի թեորեմը՝ ուղղանկյուն եռանկյան անկյունագծի երկարությունը գտնելու համար:

 Կավե տախտակը, որ հավանաբար օգտագործվել է ուսուցման նպատակով, թվագրվում է մ.թ.ա. 1770 թվականին՝ Պյութագորասի ծննդից դարեր առաջ՝ մ.թ.ա. 570 թ.։

Մեկ այլ տախտակի վրա՝ մոտավորապես մ.թ.ա 1800-1600 թթ., նկարված է քառակուսի, որի ներսում եռանկյունի կա:

 Հին բաբելոնացիների օգտագործած հիմքի 60 հաշվարկման համակարգից ստացված նշանների թարգմանությունը ցույց է տալիս, որ հին մաթեմատիկոսները տեղյակ էին Պյութագորյան թեորեմին, ինչպես նաեւ այլ առաջադեմ մաթեմատիկական հասկացություններին։

Սակայն պարզ է, որ նրանք պատկերացում անգամ չունեին, որ իրենցից 1000 տարի հետո ծնվելու է Պյութագորասը, որն իրենց հայտնագործությունները նորից է հայտնագործելու։