Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լաչինի միջանցքով Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական բուժհաստատությունների համար։
Հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր մեքենաներով այսօր ևս որոշակի անհրաժեշտ դեղորայքի պաշար տեղափոխվել է։ Հուսով ենք` առաջիկայում վերսկսել այլ գործողություններ ևս»,– նշեց Ամատունին։
Նշենք, որ երեկ՝ ընդմիջումից հետո առաջին անգամ, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը մարդասիրական օգնություն էր տեղափոխել Արցախ։