Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սասուն Միքայելյանի հրամանով ինձ տարան Կապան ու ռազմական ոստիկանությունում ջնջեցին այն, ինչ նկարել էի. պատմում է լրագրողը

21/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծավի ենթաշրջանում՝ մասնավորապես Ներքին Հանդում թշնամու ակտիվացման ու Սասուն Միքայելյանի հրամանով Ն․ Հանդից ինձ բերման ենթարկելու մասին, կարճ. գրում է լրագրող Անուշ Միրզոյանը։

Նկարում դուք տեսնում եք ադրբեջանական ճանապարհ՝ հայկական սարերում, այդ ճանապարհից թշնամին դիտարկում է Ծավի հացատունը։ Անգամ պատահել է, որ կանաչ լույսեր են գցել՝ հոգեբանորեն մեզ վրա ազդելու համար, այն կանաչ լույսերից, որ Կապան-Գորիս հիմնական ճանապարհին ամեն երեկո մեր աչքերին էին գցում անցակետի թուրք ծառայողները։

Այդ նույն թշնամին դիտարկում է Հանդի գերեզմանատունը։
Հացատուն, գերեզմանատուն-մեզ համար սուրբ համարվող բաներ․ նրանք սիրում են, կպնել մեր գերզգայուն լարերին։

Այն, որ թշնամին առաջ է եկել ու դիտարկում է գերեզմանատունը՝ առաջինը հայտնեցինք մենք՝ Զանգեզուր թիվիի (ZTV) ու 5-րդ ալիքի եթերում ու դրա մասին հայտնեց հանդեցի տիկին Հասմիկը։

Ավանդույթի համաձայն՝ քպականներն ու իրենց սատարող մարդիկ թերահավատորեն մոտեցան, մեզ մեղադրեցին խուճապ տարածելու մեջ, փորձեցին սխալ հանել տիկին Հասմիկին։ Ժողովրդավարության թիվ մեկ բաստիոնից խոսեց անգամ Անդրանիկ Քոչարյանը՝ նույնպես փորձելով առնվազն սխալ հանել տիկնոջը և այլն։

Պարբերաբար մեր ռեպորտաժներում զգուշացրել-ասել էինք, որ թշնամու գործողությունները լավ բանի մասին չեն հուշում, բայց միայն սեպտեմբեր13-յան իրադարձություններից հետո մարդիկ արդեն չէին կարող չխոսել, որ Հանդում, առհասարակ, Ծավի ենթաշրջանում լավ չեն գործերը։

Եվ ահա սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո գնում եմ Հանդ՝ նկարահանման, մենակ եմ՝ առանց օպերատորի, թե ինչո՞ւ՝ կասեմ հետո, կգա ավելի հետաքրքիր թեմաների ժամանակը։ Դանդաղ է պետք շտապել։

Քաջ գիտեմ՝ մերոնց նկարել չի կարելի, ռազմավարական հատվածներ՝ նույնպես։ Հարցազրույց եմ վարում տիկին Հասմիկի հետ․
«Կգնաք ու Անդրանիկ Քոչարյանին կասեք, որ հանդեցի Հասմիկը ճիշտ էր, թորքը մտալա մըր գերեզմանը, դիտարկում ա»։

Հասմիկի հարևան Ռադիկն էլ ասաց․
«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»

Ու նկարահանման ընթացքում կրակում էր թշնամին, ձայներն ու արձագանքները լսելի էին անգամ մարդկանց տան բակից, հենց տան միջից։

Մի «թռչուն» նկարելիս ինձ նկատեց Սասուն Միքայելյանը, իր մոտ կանչեց, գնացի։ Չզարմացավ, որ Հանդում եմ․ «դե դու ոնց կարայիր չգայիր», ճիշտ էր նա, ծանր օրերին այնտեղ եմ, որտեղ կա մասնագիտական անհրաժեշտությունս, կարևոր չի՝ հիմա եթեր կտանք թե հետո, պատրաստ եմ անգամ միանգամից երկու ձևով պայքարել՝ բարձրախոսով ու զենքով․ սա մեր հայրենիքն է։

Խոսեցինք մի քանի բանից, այդ թվում՝ թե ինչո՞ւ սյունեցիները սահման չեն պահում. ես ասացի՝ նա ասաց, նա ասաց՝ ես ասացի ու հավանաբար նյարդերը տեղի տվեցին, շատ հանգիստ վերցրեց հեռախոսը, հրավիրեց ռազմական ոստիկանության ծառայողներին ու ասաց․ «տարե՛ք մեր Անուշին» ու ինձ տարան Կապան ու ռազմական ոստիկանությունում ջնջեցին այն, ինչ նկարել էի, հիշեցնեմ․

«Կգնաք ու Անդրանիկ Քոչարյանին կասեք, որ հանդեցի Հասմիկը ճիշտ էր, թորքը մտալա մըր գերեզմանը, դիտարկում ա»։

«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»։ Հա, ու գյուղի կադրերն էլ ջնջել տվեցին։

Իսկ հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել։ Հա, նաև ասացին, որ դա իրենց սրտով չի, բայց դե «ասել են»։ Սրա մասին դեռ խոսելու եմ, շատ համապարփակ։

Ասեմ, մնացել եմ իմ տանը՝ ZTV-ում և ի տարբերություն ձեզ՝ թիթեռ չեմ նկարում։

Իսկ ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա չեմ ուզում անգամ քննադատել, խոսել մի մարդու մասին, ով ավելի կարևոր է համարում «հեղափոխությունը», քան Արցախյան առաջին գոյամարտը։

Մեր պայքարը մի հոգու դեմ է, և այդ մեկ մարդը նա է։

Հ. Գ.
Ի դեպ, պարոն Միքայելյան, թշնամին այսօր էլ կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը մտադիր է Ուկրաինային ականազերծման սարքավորումներ տրամադրել

Հաջորդ գրառումը

Բլինքենն ու Ֆիդանը Լոնդոնում նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Բլինքենն ու Ֆիդանը Լոնդոնում նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական