Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բլինքենն ու Ֆիդանը Լոնդոնում նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Բլինքենը ողջունել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինային, ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը նման ճգնաժամային պահերին և հորդորել  Թուրքիային աջակցել Շվեդիայի՝ Դաշինք մտնելուն։

Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։