Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը մտադիր է Ուկրաինային ականազերծման սարքավորումներ տրամադրել

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում, ասել է, որ Ադրբեջանը կողմ է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում հումանիտար ճգնաժամի շուտափույթ լուծմանը. հաղորդումէ Report-ը։

Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանը մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն ուղարկել է Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 27-ին՝ իրավիճակի սրման առաջին օրերից, ուկրաինացի 100 երեխայի տրամադրել է բժշկական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ և մինչև տարեվերջ այս ցուցանիշը նախատեսում է կրկնապատկել։

Անդրադառնալով Ադրբեջանի հետկոնֆլիկտային վերականգնման  փորձին՝ Ադրբեջանի արտգործնախարարը  նշել է, որ «հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում»։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը կշարունակի աջակցել Ուկրաինայի հետկոնֆլիկտային վերականգնմանը և կտրամադրի ականազերծման սարքավորումներ։