Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա նախապես հայտարարված այցով։ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը՝ զուգորդված Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ. գրում է Фонд Стратегической Культуры պարբերականը։

Հրապարակումը թարգմանաբար՝ ստորև.

Ակնհայտ է, որ Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների պահանջներն  ուժի դիրքերից կարող են հեռուն գնալ, հասնել  Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և այլ արդյունաբերությունների, որտեղ ռուսական բիզնեսը շատ ուժեղ դիրք ունի։ 

Եվ այս առումով, պատահական չէ նախորդ օրը Երևանում հայազգի ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի աղմկահարույց ձերբակալությունը։ Շատ տարիներ առաջ նա գնեց անհույս անշահավետ թվացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ուշադրության կենտրոնում։ 

Վարչապետի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «ազգայնացնելու»  մտադրությունը ոչ այլ ինչ է, քան ընկերությունը զավթելու և այնուհետև թուրքերին փոխանցելու համար սկսված ավազակային արշավի քողարկում: Ըստ առկա տեղեկությունների, խոսքը «Ակսա Էներջի» ընկերության մասին է, որը «Կազանջի Հոլդինգի» մաս է կազմում և որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերի ձեռքբերմամբ: Գլխավոր բանակցողը օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է («Գրզո»), որը սերտորեն կապված է Փաշինյանի կառավարության հետ և աշխատում է  նույն թուրքերին Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերության ակտիվ) վերավաճառելու ուղղությամբ: Կարելի է ենթադրել, որ հաջորդ քայլը կլինի Հայկական ԱԷԿ-ի փակումը, ինչին ակտիվորեն ձգտում են Բաքուն  և Անկարան։ Դրան  կհաջորդի Հայաստանի ավելի սերտ ինտեգրումը թուրք-ադրբեջանական էներգետիկ նախագծերին։

Կարապետյանի դեմ տեղեկատվական արշավը սկսվել էր նախապես, ինչը վկայում է ավելի լայն և համակարգված ջանքերի մասին, որը այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանական շարունակությունն է։

Ուշադրություն է գրավում նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Ա. Աբազյանի հրաժարականը, ով, որոշ աղբյուրների համաձայն, նախորդ գիշերը հրաժարվել էր անհիմն կասկածների հիման վրա ձերբակալել ձերբակալել Կարապետյանին, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել դիմել տեղի ոստիկանության Երևանի վարչության ծառայություններին, և իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, և Քննչական կոմիտեն հայց է ներկայացրել Կարապետյանին ձերբակալելու համար։

ՍամվելԿարապետյանը ՌԴ քաղաքցի է։  Գործարարի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալի գործողություններում որևէ քրեական հանցանք չի տեսնում։

Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին և կտրամադրի անհրաժեշտ օգնություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու Մոսկվայի թեմը և Ռուսաստանի հայերի միությունը անմիջապես հանդես են եկել՝  հաջակցություն Կարապետյանի։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Փաշինյանը և նրա թիմը  այդքան հեշտությամբ չեն հանձնվի՝   Հայաստանի «աշխարհաքաղաքական վերադաստիարակության» գործը մինչև վերջ տանելու համար։

https://fondsk.ru/news/2025/06/18/arest-samvela-karapetyana-pravitelstvo-pashinyana-peredayot-elektricheskie-seti

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական