Հուլիսի 22-ին հաշվեհարդարի նպատակով Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական շինծու գործով հերթական նիստն է տեղի ունեցել։
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նախաքննությանը մասնակցած թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ են եղել, և այդ պատճառով ինքը բողոք է ներկայացրել նրանց։
Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը, թարգմանիչների անունները թվարկելով, աջակցել է իր պաշտպանյալի բողոքին։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը չի նշել թարգմանիչների ոչ պրոֆեսիոնալիզմը հաստատող կոնկրետ հանգամանքներ, ինչպես նաև չի ներկայացրել քրեական հետապնդման նրանց շահագրգռվածության ապացույցներ: Այս կապակցությամբ նա միջնորդել է մերժել բողոքը:
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին՝ նշելով, որ ինքը և իր պաշտպանը ծանոթացել են այս տարվա փետրվարի 25-ի դատական նիստի արձանագրությանը և համաձայն չեն դրանում նշված որոշ կետերի հետ։ Նրա կարծիքով՝ խախտվել է դատարանի կողմից միջնորդությունը քննարկելու ընթացակարգը։ Այս հիմքով նա կարծիք է հայտնել, որ դատարանը շահագրգռված է քրեական հետապնդմամբ և վերահաստատել է դատավորների կազմի ինքնաբացարկը։
Դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 29-ին։







