Ալեքպեր Տագիև. ադրբեջանցի կոմպոզիտոր է։
Զեյնաբ Խանլարովա. ադրբեջանցի երգչուհի է։
Ջուղայի 300 հայկական խաչքարերը ջարդած, Արցախի, Նախիջևանի, Գանձակի հայկական քրիստոներական ժառանգությունը կամ ոչնչացրած կամ աղվանական մշակույթի անվան տակ յուրացրած Ադրբեջանը հետաքննություն է անց կացրել ունեցած-չունեցած իրենց մի կոմպոզիտորի՝ Ալեքպեր Տագիևի երգի առնչությամբ։ Երգը կատարել է իրենց ունեցած-չունեցած մի երգչուհին՝ Զեյնաբ Խանլարովան։ «Ադրբեջանական հետաքննությամբ» պարզվել է, որ շատերին հայտնի մեր «Գարուն» երգը իբր ադրբեջանական է։ Իբր հայերը ադրբեջանցիներից, ավելի ստույգ՝ Տագիևից «գողացել են» այդ երգը կամ «Գարունը» նման է իրենց երգին։
Կոմիտասն արդեն նվաճել էր Փարիզը, երբ քարտեզի վրա Ադրբեջան չկար, ադրբեջանցիներին էլ թուրքերն ու բոլշևիկները «դեռ ցրցամ էլ չէին տվել»։ Սայաթ-Նովայի մասին էլ չասենք… ուշ միջնադար, երբ անգամ հեռավոր ապագայի հորիզոններում ադրբեջանցիներ չէին երևում։ Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Էդգար Հովհաննիսյան, Արմեն Տիգրանյան, մեր աշուղական արվեստը, հայ ազգային երգերը…
Ուրիշի պատմական հայրենիքի տարածքները գողացած ու վրան շինովի երկիր հիմնած, հիմա էլ աչքները Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա գցած Ադրբեջանում դեռ համարձակություն ունեն ու խոսում են ինչ-որ «գողացված» երգի մասին։
Հորինվելու օրվանից մինչ օրս ոտքից գլուխ կեղծիքի մեջ թաղված թյուրքական ցեղախումբը ազգ ու պետություն է դարձել, կեղծարարությունից է խոսում։
Ջիվանին կասեր՝ խելքի՜ աշեցեք…
Ի դեպ, մեծն Ջիվանին արդեն ծնվել, 1000-ից ավելի երգ էր գրել, երաժշտական գործիքներ էր ստեղծել, մահացել էր 1909 թվականին, բայց Ադրբեջանը դեռ չկար։