Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ճապոնիայի վարչապետը կայցելի Իսրայել, Պաղեստին ու Հորդանան և անսասան աջակցությունը կհայտնի Գազային

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կայցելի Իսրայել, Պաղեստին և Հորդանան. տեղեկություն է տարածել Ճապոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ ԱԳ նախարար Կամիկավայի այցը տեղի կունենա նոյեմբերի 2-5-ը։

Նա կհանդիպի այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նախարարության «X»-ի հրապարակման մեջ ասվում է, որ Ռամալլահի հանդիպմանը ճապոնացի նախարարը իր գործընկերոջը կհայտնի Ճապոնիայի անսասան աջակցությունը Պաղեստինին, այդ թվում՝ Գազայի հատվածին։