Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյեմբերի 9-ից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և Թուրքիայի արյունոտ երեսը լվանալու նիկոլական ջանքերը նոր փուլ թևակոխեցին

30/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և մինչև պատերազմ:

Իր հոդվածում գրել է տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Փաշինյանի ներկայիս թրքամետ էքստազն իրականում Արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, ռուս-ուկրաինական պատերազմի, Արցախի հայաթափման, գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերի կամ գլոբալ տաքացման հետևանք չէ։

Սա փաշինյանական տրոյական ձիու արգանդում ի սկզբանե բեղմնավորված մուտանտ է, որն իր վարչապետության առաջին իսկ օրվանից սկսեց քայլ առ քայլ ծնվել։

Հիմա ապացուցեմ փաստերով, որոնց բազմիցս ժամանակին անդրադարձել եմ։

2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։

Ամենասկզբից անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով ազգային օրակարգը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջոցով Թուրքիայի վրա շարունակական ճնշումների գործադրումը։

Ահա ընդամենը մի քանի փաստ.

1. Արցախյան երրորդ պատերազմից, որում թուրքական ուղղակի և անուղղակի ներգրավման փաստերն այլևս միջազգային հանրության սեփականությունն են, ընդամենը մեկ տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին 25-ին, Հայաստանի կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միտումնավոր չի անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին։

2. 2019 թվականի ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին՝ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն էր, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին։ Փաշինյանը ոչ հիմնական ելույթում, ոչ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց Ցեղասպանության մասին։

3. 2018-2020 թվականներին Հայոց ցեղասպանության թեման հիմնականում բացակայում էր նաև ԱԺ նախագահի, ԱԽ քարտուղարի միջազգային այցերի օրակարգից։

4. 2018-2020 թվականներին ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի ներքին հանձնարարականով մեր դեսպանատներին տրված առաջնահերթություններում առաջին տեղում եղել է «թավշյայի» գովազդը, երկրորդ տեղում՝ ներքաղաքական զարցագումները (ՍԴ, ՀՀԿ, Քոչարյան, Սահմանադրություն և այլն), նոր հետո՝ Արցախը, իսկ վերջին տեղում՝ Ցեղասպանությունը, անգամ օտարերկրյա ներդրումների և բիզնես հարցերից հետո

5. Սրանց օրոք անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների և միջազգային կառույցների հայաստանյան դեսպանները սկսել էին չօգտագործել այդ եզրույթը, առանց մեր ԱԳՆ-ի կողմից որևէ լուրջ նախազգուշացման կամ հետևանքի (հիշեք ԵՄ դեսպան Վիկտորինին, ում 2020 թվականին հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին ոչ թե «Հայոց ցեղասպանություն», այլ՝ «Մեծ եղեռն»):

6. Հայաստանի վարչապետի 2019 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում չէր հիշատակվել նաև ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Էլ չասեմ, որ ճիշտ կլիներ նաև դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը և այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը։

7. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՀՀ ԱԺ-ն այդպես էլ որևէ լուրջ աշխատանք արտերկրում չտարավ։ ԱԺ խմբակցություններով անգամ մի հատ հայտարարություն չընդունեցին, չթարգմանեցին և չուղարկեցին դուրս:

8. Արդեն 2020 թվականի ամռանը ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական անատամն էր։ Այն չէր պարունակում Հայոց ցեղասպանության և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականության մասին որևէ հիշատակում։

Սրանք ընդամենը մի շարք տեսանելի և հանրային սեփականություն դարձած փաստեր են։ Իսկ ի՞նչ է կատարվել կուլուարներում, դեռ կպարզվի։

Արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և Թուրքիայի արյունոտ երեսը լվանալու նիկոլական ջանքերը նոր փուլ թևակոխեցին, ինչի մասին փաստերը հերթով շարելու գործը կանեմ հաջորդիվ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Միրզոյան

Հաջորդ գրառումը

Էլեկտրոնային ստորագրությունը չակտիվացնելու դեպքում, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Էլեկտրոնային ստորագրությունը չակտիվացնելու դեպքում, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական