Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Երեւանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Միրզոյան

Երեւանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը.  հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի հայտարարության մեջ։

Նա նշեԼ է, որ դա վերաբերում է ինչպես խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հաղորդակցությունների բացմանը, այնպես էլ  սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։