Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5-7 տոկոս հատվածին, որի մարմնավորումն ինքն է. մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր

11/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ Նիկոլը փողոցում, կրկեսի մոտ, QR կոդով տոմս առավ, նստեց ավտոբուս, գնաց 1-1.5 կմ, իջավ կառավարության ամառանոցի մոտ։ Արդյունքը՝ հանրությանը ներկայացրեց 22 վայրկյանանոց ռիլ։ Տրանսպորտի թանկացման ֆոնին անձնական օրինակով, իրեն հույժ բնորոշ PR ակցիա։ Սա այն, ինչ տեսել եք, ՀՀ սիրելի քաղաքացիներ։

Հիմա՝ այս 22 վայրկյանից դուրս մնացածը։

Ամերիկա գնալուց առաջ Նիկոլը հանձնարարում է կազմակերպել ավտոբուսային ճամփորդությունը ու մեկնում։ Համակարգը սկսում է աշխատել։ Ճշտվում է օրվա ժամը, ավտոբուսային երթուղին, ստուգվում են վարորդները, ովքեր պիտի լինեն ավտոբուսում, Նիկոլին որտեղից պիտի բերեն կանգառ։ Ներգրավվում են իր պահպանության երեւացող ու չերեւացող բաժինները՝ 30-35 հոգի, հստակեցնում են ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցների անելիքները, ներգրավվում են տասնյակ մեքենաներ, օպերատիվ համարներով, քաղաքացիական հագուստով տասնյակ ծառայողներ։ Ընդհանուր թիվը՝ հարյուրից ոչ պակաս։

Մեկ շաբաթ մշակում են օպերացիան։

Նիկոլը վերադառնում է Ամերիկայից։ Նրան ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է ծրագիրը, իր գերանվտանգության իմաստով շտկումներ է անում։ Շաբաթ օրը մեկնարկը տրվում է։ Տանում են կանգառ, ուշադիր աջ ու ձախ, վերեւ ներքեւ են նայում, նստեցնում ավտոբուս, ուղեկցում մինչեւ Պրոշյան փողոց։ Օպերացիան ավարտված է, նկարահանող խումբը գործն արել է։ Քաղաքացիներին խաբող 22 վայրկյան ռիլը պատրաստ է։

Հիմա մի այլ պատմություն, սիրելի քաղաքացիներ, որ դուք իմանաք` ով է մեր ու ձեր երկիրը ղեկավարում։ Այս մասին ասել եմ 2020-ի դեկտեմբերի 1-ին։

2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյո՞ք նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից։ Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաեւ տարիներ առաջ «Կոշի» կալանավայրում՝ կին փաստաբան Զարուհի Փոստանջյանի ձեռքը բռնած։

Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։ Արդյո՞ք մինչեւ Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել։

Նիկոլը մի անգամ ասել է՝ մեր ժողովրդին ես բոլորից լավ եմ ճանաչում։ Եւ ճիշտ է, եւ սուտ։ Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5-7 տոկոս հատվածին, որի մարմնավորումն ինքն է. մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր։ Այս տեսակը դեռ իշխանության է Հայաստանում։

Աղվան Վարդանյան, ԱԺ «Հայստան խմբակցության պատգամավոր, 11.02.2025 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք չենք ուզել, որ մեզ մորթեն, բռնաբարեն, ոտնատակ տան. արցախցին Արցախից վախից դուրս չի եկել, այլ իր պատիվը պահելու, պայքարը շարունակելու համար. Հասմիկ Միքայելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Հաջորդ գրառումը

Եթե լավ հրամանատարներ ունենանք, մենք երբեք չենք պարտվի. «Ազգը՝ բանակ» ցուցահանդեսը դրա վկան է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Եթե լավ հրամանատարներ ունենանք, մենք երբեք չենք պարտվի. «Ազգը՝ բանակ» ցուցահանդեսը դրա վկան է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական