Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է։ Քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ։ Գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 10 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Արձանագրվել է սրտի հետ կապված խնդիր և շտապ օգնություն է կանչվել, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Սամսոնյանին տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։









