Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինսկի խմբի լուծարումը ձգձգելը միայն խորացնում է կասկածները Հայաստանի իրական մտադրությունների վերաբերյալ. Հաջիզադեն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

26/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր Սահմանադրությունը՝ «տարածքային հավակնություններից» հրաժարվելու և խաղաղության  գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում երկրի՝ խաղաղությանն առնչվող անկեղծության վերաբերյալ. հսյտսրսրռլ է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերի անտեսումը և այդ հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանը ձգտում պահպանել արդեն հնացած մի մեխանիզմ, որը չի համապատասխանում տարածաշրջանի նոր իրողություններին։ Քանի որ այն հակամարտությունը, որով զբաղվում էր Մինսկի խումբը, կարգավորվել է, Ադրբեջանը իրավամբ պահանջում է դրա լուծարումը։ Այս քայլի ձգձգումը միայն խորացնում է կասկածները Հայաստանի իրական մտադրությունների վերաբերյալ», – նշել է նա։

Հաջիզադեն անդրադարձել է նաև հաղորդակցային ուղիների բացման թեմային՝ նշելով․«Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված անխոչընդոտ տարանցման հետ, համահունչ է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման սկզբունքներին և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հայաստանի դիմադրությունն ու բարդ տարանցիկ երթուղիների առաջարկը դանդաղեցնում են առաջընթացը և հակասում են տարածաշրջանային համագործակցության կարևորության վերաբերյալ հայտարարություններին»։

Այսօր Փաշինյանն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է Երևանի համար, և որ հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել, բայց մյուս կողմից ցանկանում է հավաստիանալ, որ Հայաստանը և Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը:

«Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել  և արտահանել այն Հայաստանի տարածք։

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին»:»,-հայտարարել է Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք դիմադրում ենք պուտինիզացիային, այսինքն՝ ուժի միջոցով եվրոպական մայրցամաքի վրա սահմանների վերագծմանը. Ֆրանսիայի արտգործնախարար

Հաջորդ գրառումը

Քրիստինե Մելքոնյանը և Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Նորություններ

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է. Մետաքսե Հակոբյան

09/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

09/05/2026
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Քրիստինե Մելքոնյանը և Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական