«ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամ թող համարի, որ ինքն այլևս չկա». Իսրայելի վարչապետը խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր զինյալներին։
Պաղեստինյան խմբավորումն իրականացրել է «ապշեցուցիչ վայրագություն», որը «ահռելի ցավ» պատճառեց բոլորին. հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. նրա խոսքը մեջբերում է The Times of Israel-ը։
Մենք տեսանք կենդանիների։ Մենք հանդիպեցինք բարբարոսների. տեսանք դաժան թշնամու՝ ԴԱԻՇ-ին շատ նման։ Մենք տեսանք տղաների ու աղջիկների՝ գլխներին փամփուշտների կրակոցների անցքեր։ Տղամարդկանց ու կանանց ողջ-ողջ այրել են։ Երիտասարդ կանանց բռնաբարել ու սպանել են։ Կռվողներին գլխատել են»,- ասել է վարչապետը։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը կպայքարի «ամբողջ ուժով, բոլոր ճակատներում։ ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամ մահացած մարդ է»:
«Կա խաղաղության ժամանակ և պատերազմի ժամանակ. հիմա պատերազմի ժամանակն է։
Մենք Գազայոում կջնջենք ՀԱՄԱՍ-ին։ Այն կդադարի գոյություն ունենալ»,- խոստացել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը. հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ, ըստ լրատվամիջոցների և Նեթանյահուի խոսնակի, անգլուխ երեխաներ են հայտնաբերվել Իսրայելի հարավում գտնվող Քֆար Ազայում:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից երեխաների գլխատման մասին տեղեկությունները չեն հաստատվել, ՀԱՄԱՍ-ն իր հերթին հերքել է Իսրայելի վրա հարձակումների ժամանակ երեխաներին սպանելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։