Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մենք Գազայից կջնջենք ՀԱՄԱՍ-ին, ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամ թող իրեն մեռած համարի. Նեթանյահու

«ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամ թող համարի, որ ինքն այլևս չկա». Իսրայելի վարչապետը խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր զինյալներին։

Պաղեստինյան խմբավորումն իրականացրել է «ապշեցուցիչ վայրագություն», որը «ահռելի ցավ» պատճառեց  բոլորին.  հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. նրա խոսքը մեջբերում է  The Times of Israel-ը։

Մենք տեսանք կենդանիների։ Մենք հանդիպեցինք բարբարոսների.  տեսանք դաժան թշնամու՝ ԴԱԻՇ-ին շատ նման։ Մենք տեսանք տղաների ու աղջիկների՝ գլխներին փամփուշտների կրակոցների անցքեր։ Տղամարդկանց ու կանանց ողջ-ողջ այրել են։ Երիտասարդ կանանց բռնաբարել ու սպանել են։ Կռվողներին գլխատել են»,- ասել է վարչապետը։

Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը  կպայքարի «ամբողջ ուժով, բոլոր ճակատներում։ ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամ մահացած մարդ է»:

 «Կա խաղաղության ժամանակ և պատերազմի ժամանակ. հիմա պատերազմի ժամանակն է։

Մենք Գազայոում  կջնջենք ՀԱՄԱՍ-ին։ Այն կդադարի գոյություն ունենալ»,- խոստացել է  Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը. հայտնում է Reuters-ը։

 Ավելի վաղ, ըստ լրատվամիջոցների և Նեթանյահուի խոսնակի, անգլուխ երեխաներ են հայտնաբերվել Իսրայելի հարավում գտնվող Քֆար Ազայում:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից երեխաների գլխատման մասին տեղեկությունները չեն հաստատվել, ՀԱՄԱՍ-ն իր հերթին հերքել է Իսրայելի վրա հարձակումների ժամանակ երեխաներին սպանելու  մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։