Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Ադրբեջանցի երկրորդ զինծառայողի հայտնաբեման վայրի մասին նախարարությունը դեռևս տեղեկություն չի հաղորդում:
Նշենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմանում, Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածը հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր։