Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաղթանակ մի վաճառեք ընտրողին, այլ խնդրեք, որ նա ձեզ տանի դեպի հաղթանակ. Վլադիմիր Մարտիրոսյան

15/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի քաղաքական իրականության մեջ կա մի PR գործիք, որը տեսականորեն պետք է աշխատեր, բայց գործնականում տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ արժեզրկվել է։ Դա «հաղթելու ենք», «կրելու ենք», «իշխանությունը արդեն պարտվել է», «հաջորդ իշխանությունը մենք ենք» տիպի կարգախոսների քաղաքական տեխնոլոգիան է։ Դա հատկապես հիմնահատակ ավիրվել է Արցախը «հաղթելու ենք»-ով կորցնելուց հետո:

Շատ երկրներում նման ուղերձները ծառայում են որպես ընտրողին հոգեբանական մոբիլիզացիայի, վստահության և փոփոխությունների նկատմամբ հավատ, վստահություն ներշնչող գործիք, որ ստեղծեն հաղթանակի զգացողություն, ձևավորեն այն տրամադրությունը, որ ուժը աճում է, իսկ հաղթանակը մոտ է։ Բայց Հայաստանի քաղաքական մշակույթում այս մեխանիզմը գրեթե երբեք չի աշխատել այնպես, ինչպես նախատեսված է քաղաքական տեխնոլոգիաների մեջ։

Պատճառը պարզ է․ Հայ հասարակությունը հիշողություն ունի։

Հայաստանի ընտրողը վերջին տասնամյակներում չափազանց շատ անգամ է լսել խոստումները, որոնք իրականության մեջ չեն իրականացվել։ Երբ որևէ քաղաքական տեխնոլոգիա կրկնվում է բազմաթիվ անգամներ և չի բերում արդյունքի, այն դադարում է լինել մոբիլիզացիայի գործիք և վերածվում է դատարկ հռետորաբանության։

Սակայն այստեղ խնդիրը միայն արժեզրկումը չէ։ Խնդիրը ավելի խորքային է։

Հայ հասարակությունում նման մոտեցումները հաճախ առաջացնում են հակառակ հոգեբանական ռեակցիա։ Երբ քաղաքական ուժը հայտարարում է, որ հաղթանակը արդեն մոտ է կամ նույնիսկ արդեն փաստ է, ընտրողի մի հատվածի մոտ առաջանում է ոչ թե ներգրավվելու ցանկություն, այլ հակառակ մտածողություն․

— եթե ամեն ինչ արդեն որոշված է, ապա իմ մասնակցությունը ինչի՞ համար է պետք,

— եթե նրանք այդքան վստահ են, թող էդպես էլ լինի,

— գուցե արդեն ինչ-որ պայմանավորվածություն կա։

Այսպես այն, ինչը պետք է դառնար մոբիլիզացիայի գործիք, սկսում է աշխատել որպես պասիվացման մեխանիզմ։ Քաղաքական մասնակցությունը միշտ սնվում է մեկ պարզ զգացողությունից՝ «իմ մասնակցությունը կարևոր է»:

Իսկ երբ հասարակությանը ասում են, որ հաղթանակն արդեն գրեթե կատարված փաստ է, այդ զգացողությունը սկսում է թուլանալ, ոչ թե մոբիլիզացնել առ գործողություն:

Բայց կա նաև մեկ այլ, ավելի վտանգավոր հետևանք։ Երբ «հաղթելու ենք» տիպի նարատիվը չի իրականանում, հասարակության մի հատված սկսում է իրականությունը բացատրել ոչ թե քաղաքական գործընթացների տրամաբանությամբ, այլ դավադրական վարկածներով։ Սկսում են շրջանառվել խոսակցություններ գաղտնի պայմանավորվածությունների, կանխորոշված պարտությունների կամ «խաղերի» մասին։ Այսպիսով քաղաքական գործընթացը դառնում է ավելի անթափանց և ավելի անվստահելի։

Սա այն դեպքերից է, երբ քաղաքական տեխնոլոգիան ոչ միայն չի աշխատում, այլ երկարաժամկետ վնաս է հասցնում վստահությանը։ Հետևաբար Հայաստանի քաղաքական միջավայրում մոբիլիզացիայի շատ ավելի արդյունավետ մոդել կարող է լինել այլ տրամաբանության վրա կառուցված խոսույթը։

Ոչ թե «մենք արդեն հաղթել ենք», այլ՝

«հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հասարակությունը որոշի մասնակցել դրանց, դառնալ դրա մաս» և դա պետք է անել ոչ թե պահանջով, հոխորտանքով և վերամբարձ այլ միայմ խնդրանքով, խաթրաշատությամբ և կրկին իմաստնությամբ, հարգանքով, խնդրանքով: Այս տարբերությունը առաջին հայացքից փոքր է թվում, բայց իրականում փոխում է ամբողջ քաղաքական տրամաբանությունը։ Առաջին մոդելը հասարակությանը դարձնում է դիտորդ։ Երկրորդը նրան դարձնում է գործընթացի դերակատար։

Եվ հենց այստեղ է հայկական քաղաքական իրականության ամենակարևոր առանձնահատկություններից մեկը․ հասարակությունը շատ ավելի հեշտ է մոբիլիզացվում այն ժամանակ, երբ զգում է, որ պայքարը իրական է, ազնիվ ձգտմամբ հանուն իրեն, իր շահերից, իր ձգտումներից և արդյունքը դեռ բաց է, իսկ իր մասնակցությունը կարող է որոշիչ լինել։

Այլ կերպ ասած՝ Հայաստանի քաղաքական միջավայրում աշխատում է ոչ թե կանխորոշված հաղթանակի նարատիվը, այլ մասնակցության նարատիվը։

Երբ հասարակությանը ասում են «հաղթելու ենք», այն հաճախ անտարբեր է դառնում։

Բայց երբ հասարակությանը ասում են «խնդրում եմ, որ դու մասնակցես և կփոխվի», քաղաքական էներգիան սկսում է շարժվել։ Եվ սա արդեն ոչ թե PR հնարք է, այլ քաղաքական հոգեբանության շատ ավելի խորքային օրենք։

P.S. Հաղթանակ մի վաճառեք ընտրողին այլ խնդրեք, որ նա ձեզ տանի դեպի հաղթանակ:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանական օկուպացիան ընդունած մարշալ Պետենին ֆրանսիացիները չներեցին

Հաջորդ գրառումը

Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը. Բագրատ Սրբազան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը. Բագրատ Սրբազան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական