Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով ու դրա մեղավորը միանշանակ Հայաստանի իշխանությունը չէ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ռուսաստանից սկսած՝ բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չեմ ուզում մտնել այդ քննարկումների մեջ»,- նշեց ԱԽ քարտուղարը։
«Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց» Թուրքիա արտահանձնելու կապակցությամբ ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել՝ բացատրելով, որ դրան ավելացնելու ոչինչ չկա։