Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը   զգուշացնում է  «Խաղաղության» պայմանագրի հետևանքների մասին

19/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «Խաղաղության» պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հետեւանքերը  լրջորեն մտահոգում են նաեւ մեր հարեւան Իրանին։ Պաշտոնական խողովակներից բացի, «պայմանագրում» տեղադրված «ականների» մասին իրանական կողմն իր մտահոգություններն է արտահայտում  նաեւ այլ միջոցներով։

 Դեկտեմբերի 19-ին  ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված «irdiplomacy» կայքում հրապարակված  իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանի հոդվածը դրա վկայություններից է։

Վերլուծաբանն իր հոդվածում նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության  բանակցությունները հասել են այնպիսի հանգրվանի, որ  Ադրբեջանը  ձգտում  է Հայաստանից երաշխիքներ պահանջել՝ ապագայում վրեժխնդիր լինելու հավանականությունը բացառելու  համար։

Մովահեդիանը փորձում է բացատրել, թե  Ադրբեջանն ի՞նչ է հասկանում «վրեժխնդիր լինել » արտահայտությունն օգտագործելով։   

Ըստ վերլուծաբանի, Իլհամ Ալիեւի կառավարության նպատակն առաջին հերթին հայկական կողմից երաշխիքներ ստանալն է, որպեսզի   Հայաստանը  գործնականում չկարողանա  /ոչ հիմա, ոչ էլ միջնաժամկետում/  իր կորցրածը  վերականգնելու հավակնություններ ունենալ։  

Էհսան Մովահեդիանի համոզմամբ, Բաքուն քաջ գիտակցում է, որ հայերը երբեւէ  չեն հաշտվի անկախ հայկական տարածքների կորստի, հայերի էթնիկ զտումների, Արցախի բնակիչների  բռնի արտաքսման  եւ Ադրբեջանի  կողմից նրա օկուպացիայի մտքի հետ։

Իրանցի վերլուծաբանը ենթադրում է, որ այս մտահոգությունը փարատելու  համար  Բաքուն,   իբրեւ  «վրեժխնդրությունը» բացառելու երաշխիք,  ցանկանում է Հայաստանից ստանալ ակնկալվող «խաղաղության» փաստաթղթում  հետեւյալ  դրույթները  ներառելու հնարավորություն՝

  1. Հայաստանի ներկայիս իշխանություններից ստանալ գրավոր եւ վավերացված համաձայնություն, առ այն, որ Արցախը, ինչպես նաեւ Հայաստանից բռնակցված տարածքներն  անցնում են Ադրբեջանին։
  2. Բաքուն մտադիր է ձեռք բերել Հայաստանը Վրաստանին եւ Իրանին կապող միջպետական եւ առանցքային նշանակության  լոգիստիկ ճանապարհների վերահսկողության հնարավորությունը, որի համար    օրակարգ է մտցրել Նախիջեւանին հարող Տիգրանաշենի եւ վրաստանամերձ Տավուշի մարզի գյուղերի օկուպացման հարցը։
  3. Բաքուն ձգտում է հասնել Հայաստանի զինված ուժերի թվաքանակի զգալի կրճատմանը եւ ստանալ զենքի ու զինամթերքի տեսակներն ու անվանումները, ինչպես նաեւ զինված ուժերի որակական ու քանակական տվյալները վերահսկելու հնարավորություն։
  4. Բաքուն մտադիր է Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության  շրջաններում եւ քաղաքներում ստանալ  հարյուր հազարավոր ադրբեջանցիների   վերաբնակեցման հնարավորութուն։
  5. Հայաստանի տարածքային ամբողջականության ֆորմալ ճանաչումով, Ադրբեջանը ձգտում է ստանալ  Հայաստանի հարավային շրջանի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»  վրա Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմանի վերահսկողության հնարավորություն, ինչը հետագայում կարող է հանգեցնել Հայաստանից այդ  հատվածի  անջատմանը։
  6. Ադրբեջանը ձգտում է հասնել   Հայաստանի Սահմանադրության եւ Անկախության Հռչակագրի վերափոխմանը՝  վերացնելով Արցախի Հանրապետությանը, 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանն ու Արեւմտյան Հայաստանին վերաբերող ձեւակերպումները, ինչպես նաեւ  հասնել  հայոց զինանշանի վրա Արարատ լեռան պատկերի վերացմանը, որը հայկական ինքնության խորհրդանիշերից է։

Իրանցի վերլուծաբանի համոզմամբ, սա իրականում այն գինն է, որ Բաքուն խաղաղության դիմաց պահանջում է Հայաստանից։  

Մովահեդիանը չի  բացառում, որ ենթադրյալ   «խաղաղության պայմանագրի»  վերը նշված դրույթները կարող են ներկայացվել  առանձին՝ գաղտնի պրոտոկոլների տեսքով, իսկ հանրությանը ներկայացնել  միայն  անորոշ ձեւակերպումներով համաձայնագրի օրինակը՝  թաքցնելով Բաքվի հետ ձեռք բերված իրական պայմանավորվածությունները։  

Հոդվածագիրը կոչ է անում  Իրանի իշխանություններին՝  «Խաղաղության համաձայնագրի» շուրջ ընթացող բանակցությունների նկատմամբ դրսեւորել առավելագույն զգոնություն եւ  թույլ չտալ  Երեւանին պարտադրելու  հատկապես վերը նշված  2-րդ եւ 5-րդ  ոչ բարենպաստ դրույթները։ 

 Գ․Ա․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելն արդյունավետ չէ. եթե ագրեսիվ դաստիարակը ցանկանա, իր «գործը» կանի այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան. տնօրեն

Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունը մեծ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը. Ռուբեն Մելիքյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական