Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելն արդյունավետ չէ. եթե ագրեսիվ դաստիարակը ցանկանա, իր «գործը» կանի այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան. տնօրեն

19/12/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես հայտնի է, Երևանի պետական մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու ստորագրահավաք է մեկնարկել։ Նախաձեռնության հեղինակը Երևանի ավագանու նախկին անդամ, «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբի համակարգող, մանկավարժ Աննա Ջավախյանն է։

Վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստորագրահավաքի տեքստում էլ եմ գրել, հիմա էլ ուզում եմ հատուկ շեշտել` մանկապարտեզի տեսախցիկները որքան երեխաներին են պաշտպանելու ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, ճիշտ նույն կերպ էլ աշխատակիցներին են պաշտպանելու թե ծնողների զրպարտությունից, թե վերադասի կողմից հետապնդումներից, միշտ ապացուցելի է լինելու կատարված բարեխիղճ աշխատանքը։ Ես ուզում եմ, որ մանկապարտեզի տարածքում պաշտպանված լինեն թե երեխան, թե դայակն ու դաստիարակը»։

Azg.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց երևանյան պետական մի քանի մանկապարտեզների տնօրենների հետ՝ փորձելով ճշտել՝ արդյոք վերջիններս ողջունում են նոր նախաձեռնությունը, թե դեմ են մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրելու պրակտիկային։

Երևանի թիվ 124 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Նադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը միայն կողմ է այս նախաձեռնությանը։
«Ես կողմ եմ երկու առումով՝ և՛ իրավունքի տեսակետից, և՛ պարտականությունների՝ և՛ աշխատակիցների, և՛ ծնողների, և՛ երեխաների մասով։ Կարծիքս միայն դրական է։

Այս պահին, այս պայմաններում տեսախցիկները խիստ անհրաժեշտ են՝ բոլոր առումներով, բայց ցավոք սրտի, մեր մանկապարտեզում տեսախցիկներ առայժմ չկան»,- ասաց նա։

Հարցին՝ ինքը, որպես մանկապարտեզի տնօրենի ժ/պ, երբևէ ականատես եղե՞լ է, որ իր ենթականերն ագրեսիվ պահվածք դրսևորեն կամ ուժ կիրառեն սաների նկատմամբ, Ռուզաննա Նադոյանը պատասխանեց՝ եթե նման բան լինի, կնշանակի՝ հաջորդն օրն իսկ տվյալ աշխատակիցը կհեռացվի աշխատանքից։

«Բացառում եմ, որ մեր մանկապարտեզում նման բաներ տեղի ունենան։ Շատ վատ եմ վերաբերում երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքին՝ և՛ որպես տնօրեն, և՛ որպես մայր, ծնող։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես էլ երեխաներ ունեմ, ինչպե՞ս կարող է կողմ լինեմ բռնությանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաև Երևանի  թիվ 34 մսուր-մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ այս պահին արձակուրդում է և ընդամենը մի քանի րոպեով է մտել մանկապարտեզ։

«Իսկ կարո՞ղ եմ չպատասխանել։ Գտնում եմ, որ այս հարցին չպատասխանելն ավելի ճիշտն է»,- ասաց նա։

Մեկ այլ՝ Երևանի թիվ 60 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Արփինե Զադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ և՛ կողմ է, և՛ դեմ է խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրելուն։

«Ասեմ՝ ինչու եմ կողմ. որովհետև դա ավելի տեսանելի կդարձնի մանկապարտեզի առօրյան, ինձ  հնարավորություն կտա տեսնելու ամբողջ ընթացքը։ Իսկ կողմ չեմ հետևյալի համար. եթե մանկապարտեզի տնօրենն իր տեղում է և կարողանում է վերահսկել աշխատանքը, ընդհանրապես կարիք չկա, որ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն։ Իմ պարագայում դա ընդհանրապես անհրաժեշտ չէ, որովհետև ես անընդհատ մանկավարժների կողքին եմ, նրանց աշխատանքը տեսնում եմ։ Կարծում եմ՝ այսպես ավելի արդյունավետ է։

Վերջերս ականատես եղանք մի միջադեպի, որ մասնավոր մանկապարտեզներից մեկում տնօրենը և դաստիարակը տեսախցիկի առջև ծեծում էին երեխային։ Ուզում եմ ասել, որ տեսախցիկների տեղադրումն այնքան էլ արդյունավետ չէ։ Եթե շատ ագրեսիվ դաստիարակը ցանկանա իր «գործն» անել, երեխային կտանի և այնտեղ կանի, որտեղ տեսախցիկներ չկան։ Դա էլ արդյունավետ միջոց չէ»,- ասաց մանկապարտեզի տնօրենը՝ հավելելով, որ ծնողների բողոքի հիման վրա, իսկ հետո նաև անձամբ ականատես լինելով իրենց դայակներից մեկի ագրեսիվ վարքին՝ բոլորովին վերջերս ստիպված է եղել աշխատանքից ազատել նրան (դայակը թեև երեխաներին չի հարվածել, սակայն կոպիտ է վարվել)։

Ըստ Արփինե Զադյանի՝ իր այս արարքը դաս կլինի մանկապարտեզի մյուս աշխատակիցների համար, որոնք մի պահ կցանկանան հարվածել կամ կոպիտ վերաբերմունք դրսևորել սաների նկատմամբ։

«Ովքեր ցանկանում են բարի կամքով աշխատել, թող աշխատեն, ովքեր ոչ՝ թող մեկ այլ աշխատանք փնտրեն։

Ինչ վերաբերում է ծնողներին, ապա նրանք հիմա մի քիչ ավելի ազատություն են ստացել։ Դա վատ է ներազդում մեր աշխատանքի վրա և խոչընդոտում է, որ հանգիստ աշխատենք։ Իրականում ծնողները մեզ չեն վստահում։

Իհարկե, չեմ բացառում, որ մանկապարտեզներում կարող է  ծեծ կամ երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք լինել, ուղղակի պետք է շատ հետևողական լինել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևմուտքի դիրքորոշումը կհանգեցնի ռեսուրսների սպառման. Պեսկով

Հաջորդ գրառումը

Իրանը   զգուշացնում է  «Խաղաղության» պայմանագրի հետևանքների մասին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

16/05/2026
Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանը   զգուշացնում է  «Խաղաղության» պայմանագրի հետևանքների մասին

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական