Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը. վերլուծում է Վահե Դավթյան

04/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների պայմաններում:

Եթե համառոտ, ապա՝

1. հաշվի առնելով Իրանի նավթագազային համալիրին հասցվող վնասը՝ մեծ է հավանականությունը, որ վերջինս էապես կկարճատի կամ ժամանակավորապես կդադարեցնի գազի արտահանումը, այդ թվում՝ Իրան-Հայաստան գազամուղով: Դա, իր հերթին, չի նշանակում որ Հայաստանը կարող է հայտնվել գազի պակասորդի պայմաններում, քանի որ նշված երթուղով մենք տարեկան ներկում ենք լավագույն դեպքում 300-350 մլն խմ գազ՝ տարեկան մոտ 2,3 մլրդ սպառման պայմաններում: Միաժամանակ, քանի որ իրանական գազի ներկրումը տեղի է ունենում «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի շրջանակներում, կարող է էապես նվազել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը (տարեկան մինչև 1 մլրդ կՎտ.ժ),

2. հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան), քանի որ խարխլված էներգետիկ համակարգի պայմաններում Իրանը ի վիճակի չի լինի ինտեգրվել միջազգային էլեկտրաէներգետիկ համակարգին՝ հավուր պատշաճի ապահովելով փոխադարձ հոսքեր: Եվ դա կարող է հիմք ծառայել Հայաստանի գործող իշխանությունների համար առաջ մղելու Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքը, ինչը փաստացի նշանակում է Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգին միացում՝ սցենար, որի հավանականությունը ստեղծված քաղաքական պայմաններում բավականին բարձր է (թեև համակարգերի սինխրոնիզացումը չափազանց բարդ խնդիր է),

3. գազի գնի կտրուկ աճը չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանից ներկրվող «կապույտ վառելիքի» համար սահմանված է շուկայականից ցածր՝ 165 դոլար երկարաժամկետ պայմանագրային գինը: Ներկայիս բարդ իրավիճակում (որն ավելի է բարդանալու առաջիկայում) դա շատ կարևոր «անվտանգության բարձիկ» է Հայաստանի համար, ինչը պրոիշխանական պրոպագանդիստները փորձելու են ժխտել մինչև վերջ,

4. նավթի գների աճը ուղիղ անդրադարձ չի ունենա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մենք չունենք նավթավերամշակում: Իսկ նավթամթերքի վերջնական գնի կառուցվածքում նավթի գնի կշիռը կազմում է մոտ 15%, մնացածը՝ ակցիզային հարկեր, ԱԱՀ, վերամշակման ծախսեր, լոգիստիկա և այլն: Իհարկե, որոշակի գնաճ կարող է լինել, սակայն ոչ կրիտիկական:

Վահե Դավթյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չորեքշաբթի երեկոյան կսկսվի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, որը կտևի 3 օր

Հաջորդ գրառումը

Ոչ միայն Խամենեին…2023 թ. սեպտեմբերին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ևս չլքեցին ժողովրդին և ինքնակամ գերի հանձնվեցին

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ոչ միայն Խամենեին...2023 թ. սեպտեմբերին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ևս չլքեցին ժողովրդին և ինքնակամ գերի հանձնվեցին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական