Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք ասելով՝ ինձ վիրավորելու միտում  ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում. Փաշինյան

12/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նախորդ ֆորումների ժամանակ մենք ցեղասպանությունը սկսել ենք դիտարկել, ոչ միայն որպես պատմանակ երևույթ, պատմական ժառանգություն, այլև վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ աշխարհրի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի և որի կանխարգելումը դառնում է  իրական  խնդիր». «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս համատեքստում ՀՀ ներկայացուցիչներս ընդգծում ենք 20-րդ դարասկզբին տեղի ունեցած, բայց այսօր էլ շարունակվող ցեղասպանության վտանգներն ու սպառնալիքները, որոնք  մեր տարածաշրջանում դիտարկվում են  հրատապ կանխարգելման երևույթ։

«Վերջին շրջանում մասնավորապես ԼՂ հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը՝ որպես սպառնալիք, որին միջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարությունը ստեղծել է մեխանիզմ ԼՂ-ի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու, բայց տեսնում ենք,  որ հնչող մտավախությունները դառնում են առարկայական։

2021 թվականին մենք ականատես եղանք իրողությունների, երբ ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող անձինք դիպուկահարների կողմից սպանվեցին տրակտորի ղեկին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց  ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի երևույթներով, մասնավորապես, երբ Ադրբեջանի զինուժը գիշերային ժամերին  ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էր հայկական գյուղերի տները և միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով կոչ անում հայերին լքել իրենց տներ»,- Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը Ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Նիկոլ  Փաշինյանը։

Տարածաշրջանում պետք է կառավարվի թշնամությունը, ու դա պետք է սկսկել ատելության խոսքի  կառավարումից. Փաշինյանի դիտարկումն է։

«Դա գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ու ես չեմ ուզում, որ  մենք անընդհատ լինենք քննադատողի դերում ու հրաժարվենք ինքնահայեցման հնարավորությունից», – նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում պետք է  դադարեցնել մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն:

«Հայաստանում կա այդ բանը, օրինակ, եթե ուզում են որևէ մեկին  ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար՝ ասել՝ «դու թուրք ես»: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը. ես ինձ վիրավորելու միտում  ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում ու ընկալում», – նշեց վարչապետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ճեմապազրույցներ են. ուղիղ

Հաջորդ գրառումը

Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Հաջորդ գրառումը

Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական