Թուրք ասելով՝ ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում. Փաշինյան
«Նախորդ ֆորումների ժամանակ մենք ցեղասպանությունը սկսել ենք դիտարկել, ոչ միայն որպես պատմանակ երևույթ, պատմական ժառանգություն, այլև վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ աշխարհրի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի և որի կանխարգելումը դառնում է իրական խնդիր». «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս համատեքստում ՀՀ ներկայացուցիչներս ընդգծում ենք 20-րդ դարասկզբին տեղի ունեցած, բայց այսօր էլ շարունակվող ցեղասպանության վտանգներն ու սպառնալիքները, որոնք մեր տարածաշրջանում դիտարկվում են հրատապ կանխարգելման երևույթ։
«Վերջին շրջանում մասնավորապես ԼՂ հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը՝ որպես սպառնալիք, որին միջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարությունը ստեղծել է մեխանիզմ ԼՂ-ի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու, բայց տեսնում ենք, որ հնչող մտավախությունները դառնում են առարկայական։
2021 թվականին մենք ականատես եղանք իրողությունների, երբ ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող անձինք դիպուկահարների կողմից սպանվեցին տրակտորի ղեկին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի երևույթներով, մասնավորապես, երբ Ադրբեջանի զինուժը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էր հայկական գյուղերի տները և միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով կոչ անում հայերին լքել իրենց տներ»,- Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը Ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։
Տարածաշրջանում պետք է կառավարվի թշնամությունը, ու դա պետք է սկսկել ատելության խոսքի կառավարումից. Փաշինյանի դիտարկումն է։
«Դա գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ու ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում ու հրաժարվենք ինքնահայեցման հնարավորությունից», – նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում պետք է դադարեցնել մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն:
«Հայաստանում կա այդ բանը, օրինակ, եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար՝ ասել՝ «դու թուրք ես»: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը. ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում ու ընկալում», – նշեց վարչապետը:
