Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկուսն էլ հայ են, երկուսն էլ միլիարդատեր են, երկուսն էլ բանտում են

16/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհում կա ընդամենը երկու միլիարդատեր, որոնք իրենց անձնական բարեկեցությունը չեն վերածել վահանի՝ հայրենիքի հաշվին ապրելու համար։ Մարդիկ, որոնք իրենց հարստությունը, կապերը, ազդեցությունը, ընտանիքի անդորրը, սեփական առողջությունն ու անգամ կյանքը դրել են քաղաքական զոհասեղանին՝ ոչ թե իշխանության, այլ հայրենիքի շահերի համար։

Երկուսն էլ հայ են։

Երկուսն էլ մեր ժամանակակիցներն են։

Երկուսն էլ այսօր բանտում են։

Սա փաստ է, ոչ հռետորաբանություն և ոչ գովասանք կամ պաթոս։ Եվ հենց այս փաստն է մերկացնում մեր հասարակության մեջ տարածված ամենահարմարավետ արդարացումը՝ «լռում եմ, որ տունս պահեմ», «թթու բառ չասեմ, բիզնեսս չվնասվի», «պաշտոնից չզրկվեմ», «պարգևավճարս չկորչի», «վերևներից չընկնեմ»։

Այս լեզուն քաղաքացիական խոհեմություն չէ։ Սա ինքնապաշտպանություն է՝ սեփական շահի, ոչ թե հանրային պատասխանատվության։

Երբ հայրենիքի համար պայքարը դառնում է ռիսկ, իսկ լռությունը՝ նորմ, հասարակությունը աստիճանաբար կորցնում է իր բարոյական ողնաշարը, կրկնում եմ՝ բարոյական ողնաշարը, իսկ դա կոտրելու համար այս իշխանությունը անում է ամեն բան, քանի որ վերարտադրվելու համար իրեն հենց դա է պետք։ Այդ պահին արդեն խոսքը ոչ թե իշխանությունների մասին է, այլ այդ իշխանությանը լռությամբ սպասարկողների մասին։ Քաղաքական ճնշումը միշտ ունի հասցեատեր, բայց բարոյական պարտությունը՝ համընդհանուր է, բոլորինս է:

Այդ երկու հայերը ոչ մեկին չեն պարտադրել իրենց ընտրությունը։ Նրանք պարզապես բարձրացրել են չափանիշը՝ իրենց օրինակով: Իսկ այդ չափանիշի ֆոնին յուրաքանչյուր լռություն սկսում է հնչել ոչ թե որպես խելամտություն, այլ որպես հարմարավետ կապիտուլյացիա։

P.S.

Եթե այսօր նույնիսկ միլիարդը չի դառնում արդարացում լռելու համար, ապա ինչո՞վ է արդարացվում մեր լռությունը։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք նվագում ենք, Դուք պարում. Փաշինյանը հրավիրում է պարահրապարակ

Հաջորդ գրառումը

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը  միացել է Փաշինյանի «բարենորոգմանը»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը  միացել է Փաշինյանի «բարենորոգմանը»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական