Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։

Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան։ Եկեղեցին հաստատված է ոչ թե մարդկային շահերի, այլ աստվածային կարգերի վրա. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ. 25)։

Սույն հոգևորականները, օգտվելով Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զսպվածությունից և եղբայրական հանդուրժողականությունից, փորձում են սեփական դիրքն ամրապնդել՝ կասկածի տակ դնելով այն Գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։

Մոռացվել է, որ Վեհափառ Հայրապետը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է, այլ նաև հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին։

Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ՝ աստվածահիմն սուրբ մարմին։ Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ, ոչ էլ՝ իշխանահաճո շահերի սպասարկու։

Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից՝ վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգևոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրությամբ, այլ՝ հավատքի, կանոնականության, հավատարմության և ճշմարտության միջոցով։

Սթափվե՛ք և հիշե՛ք, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է մեր Սուրբ Եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։

Գիտակցելով այս՝ հարկ է հիշեցնել. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր» (Ղուկ. ԺԷ․1-2)»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

Հաջորդ գրառումը

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական