Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գուրգեն Արսենյանը խոստովանեց. այն, ինչ գրել ենք մեր նախընտրական ծրագրում, դրանք մեր ցանկություններ են այդ պահին, մենք դա ցանկանում էինք, փափագում էինք, երազում էինք

24/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես ուշադրությամբ լեսել եմ Նիկոլ Փաշինայնի հարցազրույցը, նրա ասած հայտարարութնը՝ որպես Հայաստանի բարձրագույն պաշտոնական անձ։ Ես՝ որպես Գուրգեն Արսենյան, ԱԺ պատգամավոր, հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը, այդ թվում նաև՝ խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումներին. ԱԺ-ում հայտարարեց Գուրգեն Արսենյանը։

Երկու ձեռքով պաշտպանելու եմ խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը բերելու է հարևան երկրի հետ խաղաղության, նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։

Վերահաստատում եմ իմ աջակցությունը ՀՀ վարչապետին։ Ասում եմ, որ մենք վճռական ենք՝ ՀՀ անունից, ՀՀ ժողովրդի անունից ավարտին հասցնել մեր հարևանների հետ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը համաորւմ եմ մեր քաղաքական թիմի կարևորագույն առաքելությունը ՀՀ ժողովրդի առջև։

ՀՀ պետական շահերի պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն է. շարունակեց նա։  

Քպ-ական պատգամավորն իր հայտարարությունները բացատրեց իրենց ընտրազանգվածից մանդատ ստանալու արտոնությամբ՝ ասելով. «ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը»։

ՀՀ ընտրազանգվածից մանդատ ստացած իշխանությունը չէ՞ որ միանձնյա որոշեց Արցախի ու Արցախցու ճակատագիրը՝ նրանցից մանդատ չստանալով, ու այդ որոշման հետևանքով մենք կորցնում ենք Արցախն ամբողջությամբ։

Արսենյանն այս առնչությամբ ասաց. «Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր, Ավստրալիայում էլ են ապրում հայեր, պետական գործիչներիս առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունն է»։

Այսինքն՝ այս մարդը հավասարության նշան է դնում  իր նշած քաղաքներում ու երկրնում ապրող ու Ադրբեջանի տիրապետության տակ հայտնվելիք հայերի կարգավիճակի, անվտանգության միջև։

«Մեր քաղաքական թիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է ՀՀ-ի  համար, որը ճիշտ է ՀՀ-ի համար, հանրային գնահատականներ կան այն մասին, որ Արցախի մեր հայրենակիցների կյանքի ներկայի և ապագայի հետ կապված՝ այս քաղաքականությունը բերելու է բարդությունների։ Դրա համար էլ մեր պետական ու քաղաքական գործիչները բանակցությունների ընթացքում արծարծում են արցախահայության անվտանգության երաշխիքների հարցը։ Ադրբեջանի ղեկավարությունն առայժմ ընդառաջ քայլ չի արել, սակայն, կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարն էլ ծանրացնում է  իր բանակցային դիրքերը, փորձում է  բանակցային առավելություն ստանալ»,- անվրդով ասաց Արսենյանը։  

Այսինքն՝ դե անվտանգության երաշխիք կլինի, լավ, չի լինի՝ մե՞նք ինչ անենք, Փաշինյանն ի՞նչ անի, թող արցախցիները մտածեն դրա մասին։

Այն, որ 2021 թվականի ՔՊ-ի նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա նշված է Արցախի անվտանգության ու պաշտպանության, անգամ Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու հարցը, բոլորը գիտեն, բայց այստեղ էլ է պատգամավորն արդարանալու ելքեր գտնում։

«Ոչ մի կառավարություն երկիր մոլորակի վրա երբեք չի իրականացրել իր  նախընտրական ծրագիրն ամբողջությամբ։ Այն, ինչ գրել ենք մեր նախընտրական ծրագրում, դրանք մեր ցանկություններ են այդ պահին։ Մենք դա ցանկանում էինք, փափագում էինք, երազում էինք, իսկ այն, ինչ տեղի է ունենում, դա իրականությունն է։ Իրականության հետ պետք է հաշվի նստել, որովհետև պետք է հեռու մնալ արկածախնդրությունից։ Չպետք է ժողովրդին տանել մի պրոցեսի, որի ավարտը կարող է լինել մեզ համար ողբերգական»,- բառացի ասաց Արսենյանը։  

Նորից նշենք՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունն առանցքային կետ էր, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիան՝ նույնպես։
ՔՊ-ի ներկայացուցիչ Արսենյանը բացահայտ ինքնախոստովանեց, որ իրենց ընտրողներին խաբել են, իրենց նախընտրական ծրագրերն ընդամենը ցանկություն էր, փափագ, երազանք։ Ու ԱԺ 4 գումարումների ստաժավոր պատգամավորը այսքանից հետո ամեն երկրորդ բառը մեկ նշում է, որ իրենք պետական, քաղաքական գործիչներ են՝ գերագույն գործչի  անվերապահ առաջնորդությամբ։
Հետո ասում է, որ պետական գործիչը պետք է հեռու մնա արկածախնդրությունից։
2018-ին հայտարարել. «Հայաստանի ու Արցախի օդը փակ չի, Արցախը Հայաստան է և վերջ, ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ» արկածախնդրություն չի՞, ու երկու պետություն տանել պատերազմի, կապիտուլյացիայի, մի ամբողջ սերնդի ոչնչացման, կործանման։
Եթե մեր երկրում բոլոր ոլորտները չուղղորդվեին մեկ ձեռքից ու մեկ բերանից, համապատասխան կառույցները հենց հիմա պետք է  արդեն զբաղված լինեին Գուրգեն Արսենյանի՝ ՔՊ-ի կողմից կուսակցական շահի հետապնդման նպատակով ընտրողներին մոլորեցնելու և խաբելու հանցագործության մասին հաղորդման քննությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում. Freedom House-ի նոր զեկույցը

Հաջորդ գրառումը

Ծեծկռտուք, քաշքշոց ԱԺ նիստի ընթացքում. հրավիրվել են անվտանգության աշխատակիցներ (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Ծեծկռտուք, քաշքշոց ԱԺ նիստի ընթացքում. հրավիրվել են անվտանգության աշխատակիցներ (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական