Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում, տարածել է միջանկյալ հայտարարություն։

Կարևորելով հայտարարության մեջ տեղ գտած մի շարք գնահատականներն ու շեշտադրումները, ինչպես նաև գնահատելով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները՝ այդուհանդերձ անհրաժեշտ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք շեշտադրումների վրա, որոնք դուրս են մնացել ԵԽԽՎ նախընտրական դիտորդական պատվիրակության գնահատման դաշտից, ինչպես նաև արձանագրել հայտարարության մեջ տեղ գտած մի շարք հիմնազուրկ ձևակերպումներ, որոնք ներկայացվում են որպես փաստացի իրողություններ՝ դրանով իսկ հայտարարությունը դարձնելով խոցելի և միակողմանի։

Մասնավորապես՝

* Հիմնազուրկ են պնդումները, թե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ «Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի միջև» կառուցողական համագործակցություն» է հաստատվել, այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունները կիրառում են ողջ պատժիչ զինանոցը՝ քրեական հետապնդումներ, ատելության խոսք, տարրական բարեվարքությանը հակասող ոչ նորմատիվ բառապաշար, թիրախավորում։

• Ներկայացված դիտարկումներն ու գնահատականները չափազանց անորոշ են, ընդհանրական և մակերեսային՝ առանց խնդիրների համակարգված բնույթը հաշվի առնելու։ Մինչդեռ խոսքը ոչ թե առանձին դրվագների կամ՝ «լարված քաղաքական մթնոլորտի» այլ՝ իշխանական հետևողական քաղաքականության մասին է, որի նպատակը բացառապես վերարտադրվելն է։

Սրանք ներառում են վարչական վերահսկողության և ռեպրեսիվ, ինստիտուցիոնալ ճնշումները, ընտրովի արդարադատությունը, այլակարծության սահմանափակումները, քաղաքական հալածանքները։

• Փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության և ընդդիմության միջև, այն դեպքում, երբ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները, իրավապահ մարմինները, տեղեկատվական դաշտի զգալի հատվածը և քաղաքական օրակարգ ձևավորելու հիմնական գործիքները։

• Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով միջազգային հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ, ինչը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի գործադրմանը։

• Տարակուսելի է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունները մի մասը արձանագրվել են սոսկ որպես «լսված» իրողություններ, մինչդեռ իշխանական թեզերը արձանագրվել են իբրև հաստատված փաստեր:

Չեն արտացոլվել և շեշտադրվել հանդիպման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված բանավոր և գրավոր մի շարք դիտարկումներ, որոնք վերաբերում են․

• Հայաստանում խորացող ավտորիտար ռեժիմին, իշխանության բոլոր ճյուղերը գործադիրի ձեռքում կենրոնանալուն, ինչը գրեթե անհնար է դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։

• Դատական իշխանության կախվածությունն ու ընտրովի արդարադատությունը․ երբ չհաստատված կամ շինծու փաստերը դրվում են մեղադրանքի հիմքում՝ քաղաքական մեծամասնությանը առիթ տալով դատական համակարգը դարձնելու քարոզչական գործիք՝ դատավճիռների բացակայության պայմաններում հրեշայնացնելով քաղաքական ընդդիմախոսներին։

• Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները, որոնք ընդունվել են ընտրություններից երկու ամիս առաջ՝ հակասելով իրավական կայունության սկզբունքին և Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին։

• Ներքին դիտորդների հավատարմագրման հարցում ԿԸՀ-ին տրված ընդլայնված հայեցողական լիազորությունները։

• Իշխանությունների կողմից քարոզարշավից առաջ և ընթացքում լայնորեն չարաշահվող վարչական ռեսուրսները և հանրային միջոցները․ ՍԴ անդամների աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացումը, յուրայիններին պարգևավճարները, որոնք նախատեսված չեն տարեկան բյուջեում։

• Մեդիա հասանելիության անհավասարությունը՝ Հանրային հեռուստատեսության կողմից կառավարության գործունեության անհամաչափ լուսաբանումը և ընդդիմախոսներին վարկաբեկումը։

• Նվիրատվությունների և բարեգործության կանոնների՝ ընտրովի կամ անհամապատասխան կիրառումը։

• Գործող վարչապետի և վարչախմբի կողմից անվտանգայնացված դիսկուրսի մանիպուլյացիան և վախի մթնոլորտի ձևավորումը՝ այլ թեկնածուների ընտրվելու պարագայում պատերազմի սպառնալիքով հանրության ահաբեկումը։

• Դատախազությանը և իրավապահ համակարգին հրապարակային հրահանգներ տալը։

• Քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հայտարարությունները։

• Բացարձակապես անհիմն է և ոչ հավասարակշռված «Հայ Առաքելական Եկեղեցու՝ քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» մասին հայտարարության մեջ տեղ գտած հաստատումը։ Մինչդեռ հավասարակշռված արձագանքի դեպքում ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ հակասահմանադրական գործողություններին և բռնաճնշումներին, ներառյալ ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած Վեհափառին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառությունը։

Հուսով ենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, հետամուտ ժողովրդավարության և մասնավորապես՝ ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորման բացարձակ արժեքին, իր հետագա դիտարկումները կկառուցի առավել խորքային, փաստարկված և համակողմանի ուսումնասիրության վրա։

Համագործակցության պատրաստակամությամբ և հարգանքով՝

ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

13․05․2026․ ԵՐԵՎԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

Հաջորդ գրառումը

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական