Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առնվազն քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող խելագար պետք է լինել՝  Ադրբեջանից մեր էթնոսի տերը, Հայրենիքի տերը, պետության տերը  լինելու իրավունք աղերսելու համար

25/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավաճանության մեջ ընկղմվածը որոշել է ոչ ավել, ոչ պակաս՝  հիմնավորել մեր էթնոսի «եկվոր» լինելը.  բա թե մենք «Կադաստրի թուղթ» չունենք։

Չի կարելի շրջանցել լարվածությունից արտահոսող այս անձի այսօրվա փողոցային, տխմարագույն,  ժարգոնով համեմված պնդումը, թե  մենք լեգիտիմության արժանիք և փաստաթուղթ չունենք, և Ադրբեջանի հետ կապիտուլյացիան կարող է Հայաստանին ինչ-որ շանս տա՝ սուվերեն սահմաններով գոյություն ունենալու համար. իր նոր հոդվածում գրել է «Հայ ազգային ռամկավար կուսակցության» վաչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը։

Azg.am-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնումէ ստորև.

Ընդհանրապես համոզված եմ, որ դավաճանության մեջ ընկղմվածի շաբաթական տեքստերը, ելույթները, դրա մեջ եռացող հակահայությունն ունի հստակ աշխատող մասնագետ հետախույզների խմբի ձեռագիր.  խումբ, որի անդամներն ուղղորդում են քննարկվող անձի ամբողջ քաղաքական և կենցաղային առօրյան։

Հիմա պատասխանեմ այդ հետախույզների խմբին.

1.Հայաստանի կադաստրի թուղթը գտնվում է Վատիկանում. դա սուրբ տաճարի պատերին քանդակված աշխարհի քարտեզն է, որի վրա պատկերված է Անդրկովկասի և Առաջավոր Ասիայի միջնաբերդ հանդիսացող Հայաստան պետությունը։

Ուշադրություն դարձրեք, որ այդ քարտեզի վրա չկան ո՛չ թուրքերը, ո՛չ ազերիները, որոնք մեր երկրամաս թափանցեցին միայն 1054 թվականից հետո, երբ թուրքմեն Տուղրիլ բեկը արշավեց դեպի Անդրկովկաս։

2.Կադաստրի թուղթ է հանդիսանում Հռոմի հյուպատոս Գնեոս Մագնուս Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև կնքված պայմանագիրը, որով ճանաչվեցին Հռոմի և Հայաստանի փոխադարձ սահմանները։

Դա տեղի է ունեցել Ք.ա. 55 թվականին, Անդրկովկասում ազերիների նախապապերի հայտնվելուց հազար տարի առաջ։

3.Կադաստրի թուղթ է հանդիսանում նույնիսկ արաբական խալիֆաթի կողմից հայկական տարածքների վրա հայոց Բագրատունի թագավորների իրավունքների ճանաչումը։

Ուշադրություն դարձրեք, որ խալիֆի հրովարտակով  հայոց թագավորները տիրում էին ոչ միայն Հայաստանի,այլև Տփխիսի, Վրաստանի, Աղվանքի տարածքներում։

4.Կադաստրի  թուղթ էր հանդիսանում Լևոն մեծագործ Կիլիկյան թագավորին Հռոմի սրբազան կայսրության և Բյուզանդիայի կողմից ուղարկված թագադրման թագերը։

Ուշադրություն դարձրեք, որ Կիլիկյան թագավորությունը տարածվում  էր միջերկրական ծովի ափերին, որտեղ թուրքական էմիրություններով շրջապատված Հայաստանը նրանցից շատերի համար ահեղ թշնամի էր։

5.Կադաստրի թուղթ է հանդիսանում նաև Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով հստակ արձանագրվում էր ապագա Հայաստանի տարածքը, սահմանները։

6.Մեզ հասած  ամենահին աշխարհացույց քարտեզը Բաբելոնյանն է, որը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքում,  19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Բրիտանական թանգարանում։

Բաբելոնյան կավե սալիկը թվագրվում է Ք.ա. 6-րդ դարով։

 Ասորական և բաբելոնյան հին աղբյուրներում Արարատյան թագավորությունը հիշատակվում է որպես Ուրարտու։ Հենց այս անվամբ էլ այն նշված է աշխարհի հնագույն քարտեզի վրա։ Նշված պետություններից միայն Հայաստանը մինչ օրս գոյություն ունի։ Մնացածը վերացել են աշխարհի քարտեզից:

Բազմադարյա մեր պատմությունը, պատմական դեպքերը թույլ են տալիս անվերջ շարունակել ներկայացված շարքը,  և ակնհայտ է,  որ մեր երկրի «Կադաստրի թուղթ» ման եկողը կամ դրա գոյության մեջ կասկածողը տեղ չունի մեր էթնոսի մեջ։

Համոզված եմ, որ առնվազն քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող խելագար պետք է լինել՝  Ադրբեջանից մեր էթնոսի տերը, Հայրենիքի տերը, պետության տերը  լինելու իրավունք աղերսելու համար։

Չարիքը պետք է հեռացվի։

Չարն իր նպատակին չի՛ հասնելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանս, այսպես կոչված, «կադաստրի» վկայական ունի, ընդ որում՝ բոլոր համայնքներն ունեն իրենց վկայականները

Հաջորդ գրառումը

Ստերի և մանիպուլյացիաների շնորհիվ է, որ Փաշինյանը դեռ կարողանում պահպանել իր կատարելապես ձախողված կառավարումը. Լևոն Զուրաբյան

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Ստերի և մանիպուլյացիաների շնորհիվ է, որ Փաշինյանը դեռ կարողանում պահպանել իր կատարելապես ձախողված կառավարումը. Լևոն Զուրաբյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական