Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այն, ինչ չեն կարողանում անել նախագահներն իրենց կանանց հետ, անում են դա իրենց պետության հետ». Բրոդսկի

22/08/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհաքաղաքական տարուբերումները կթողնեմ քաղաքագետներին, տնտեսական վայրիվերումները՝ տնտեսագետներին, ռազմավարական ցնցումները՝ ռազմագետներին, գիտությունը՝ տգետներին, գեղարվեստը՝ գեղջուկներին, ամլացող ժողովուրդը՝ ժողովրդավարներին… Իսկ ինչի՞ց խոսեմ ես հիմա: Ինչի՞ց և ու՞մ համար: Հանրության քիչ թե շատ զգոն շերտի՞ համար: Նրանք գիտեն, թե ինչ է կատարվում երկրում: Քպ-ական հաշիշով օծուն վաշտերի՞ համար: Նրանք ի զորու չեն տեսնել, զգալ և համաձայնել:
Ըստ ամենայնի՝ ես ռեալական վստահությամբ չեմ կարծում, թե մի հոդված, ակնարկ կամ էսսե ունակ է բան փոխել համատարած ավերակների մեջ: Ավերակ՝ բառի ամենաընդգրկուն իմաստով: Հայաստանում հայ ժողովրդի կեցությունը կամաց-կամաց նմանվում է անհուսության, ինչպես ծայրահեղ հիվանդինը, որին հակացուցված է վիրահատական միջամտություն: Եվ հազար անգամ թող ներվի հուսահատական այս խոսքը, քանզի «ի չգոյ է» ի՞նչ հորինես: Երկրի նախագահը՝ առ ոչինչ, վարչապետը՝ տվածուրիկ չարիք, իշխող քաղաքական ուժը՝ հիշաչար տղեկների կույտ, օպոզիցիա չկա ու չի էլ եղել, մեծ հաշվով՝ քաղաքականություն նույնպես: Ոչինչ չի եղել, ամեն ինչ «ֆիկցիա էր, միրաժ և ուղեղային մորմոք»: Բոլորն ունեն իրենց շահը, բայց եկամուտը հաշվելը՝ թողնեմ վաշխառուներին, օրինական զարտուղիներով ափալ-թափալ գրոշ փախցնելը՝ չարչիներին, համբերությունը՝ «Հայոց Սահարայի» ձկնորսներին, տաքարյունությունը՝ փաշայից փաշա Փաշինյան դավանողներին, խոհեմությունը՝ գռզոյական այրերին (ի դեպ՝ «Գռզո» անունը պատվելի կլիներ մի դեպքում, եթե հապավումը բացվեր որպես «Գառնիկ Զուլումյան», սակայն բարեբախտաբար սա ֆալսիֆիկացիան է «ԳառԶու»-ի):
Փչացող կրթության մասին թող խոսեն անկիրթները, հայոց լեզվի դեֆորմացման մասին թող խոսեն անլեզուները, ընդ որում՝ հայվան, ընդ որում՝ հայոց հայվան՝ հայոց անլեզու հայվանները: Ոչինչ չկա ասելու: Ամեն բան ասվել է վաղուց, և, ցավոք, ասվել է անողոք հայերենով: Նաև ոչինչ չկա լսելու, որովհետև մեկ անգամ լսած դաժանությունը ափամերձ խխունջի պես խշշում է մեր ականջներում:
Այո, մարդու մարմնին թշերը ավելին են, քան առերևույթ երկուսը: Գուցե սա է պատճառը, որ ամեն անգամ ապտակվելիս ժողովուրդը մի նոր մարմնամաս է պարզում իր մազոտ ղեկավարներին: Փոքրիկ հիշեցում. աստվածաշնչում գրված է ոչ թե թուշ, այլ՝ այտ: Հակառակ դեպքում այսքան հրամցնելը իշխանավորների մոտ թունդ գրգիռ է առաջացնում: Այն իշխանավորների, որոնք, իմ համոզմամբ, մոտ ապագայում թոփ տասը լավագույն անհեթեթությունների մեջ են ներառելու խաչհամբույր կոչվածի հարկային դաշտ բերելը: Իրե՞նց ինչ կա. պողպատե մուրճը ձեռքներին, արույրե մանդատը «ջեբները», իրենք էլ դե «ինս ու ջինս» տեսած տղերք են, ուզեն՝ կանեն:
Տևական անհեթեթությունը չի կարող երկիրը առաջ հրել: Անհեթեթությունը ծնում է հիասթափություն, հիասթափությունը՝ հոգնություն, հոգնությունը՝ լոդրություն, վերջինս էլ կործանման ազդանշանն է:
Չգիտեմ: Արդյոք ու՞մ համար եմ գրում: Այն հայրենակիցներիս, որոնք տենդագին հոխորտալով մեջբերում են աբսոլյուտ-վարչապետի ցնդաբանությունները, և ժպտում աջուձախ՝ թշնամություն արտաշնչելով հակաքայլական հայերի հանդե՞պ: Ո՜չ:
«…Օրեր անց կհանձնվեն գյուղեր, բայց, սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք՝ լքելիս չայրեք ձեր տները, որպեսզի երկրի ներսում գաղթելուց հետո ստանաք դրամական աջակցություն»: Այս լպրծուն և վիժու իրականությանը հաշտված երևանաբնակաների՞ համար եմ գրում: Ո՜չ:
«Մի՛ քննարկիր ոչինչ երեխաների, կանանց և ժողովրդի հետ» (Պյութագորաս): Սկզբում երեխան է մի քանի կարևոր թեմաների շուրջ դառնում իբրև առանցքային խայծ, հետո կնոջ լղոզումներով լի փաստը, դե իսկ վերջում այլևս ժողովրդի հետ ոչինչ չարժե քննարկել, ասել է թե՝ լայվ-մայվ՝ թարգը տվեք: Ահա ժողովրդավարության բուն շիճուկը, որը անտիկ աշխարհում էլ արդեն իսկ սպառված էր (համենայն դեպս գոնե կարգախոսային բառապաշարից և թեորիաներից զատ՝ մեխանիզմը պարզ էր): Դեմոկրատիա բառի «դեմոս»-ը, որը շատերը գիտեն իբրև ընդամենը «ժողովուրդ», կարելի է ասել, որ եղել է հասարակության միջին խավը, որն ուներ ընտրություն կատարելու իրավունք, և վերջինս էլ ձևավորում էր «արիստոկրատիա»: Իսկ այս միջին՝ «դեմոս»-ից ցածրը նույնիսկ քննարկման էլ ենթակա չէր (ախլոս):
Մենք, սիրելիներս, եթե զբաղվենք սոփեստությամբ (բառի իսկական արտահայտմամբ), ապա կարող ենք ի հայտ բերել մի նոր եզրույթ՝ կատարելով հետևյալ անցումները. ազգ-ժողովուրդ- ժող ջան: Ժող ջան: Սա հենց նույն «դեմոս»-ից ցածր շատվորությունն է, որը հիմա ծավալ է, ընտրազանգված և արի ու տես՝ վճռորոշ:
Ինչևէ: Ես գրում եմ ինձ պես սեփական հողում սփոփանք փնտրողների համար: Նրանց համար, ովքեր միայն հայամետ են: Որոնց օրվա թեկուզ չնչին րոպեներն անցնում են մեր երկրի ալեգորիկ հանելուկների շուրջ մտածելով: Ուզում եմ, որպես լավատեսական ակորդ, հիշել Դավիթ Գեորգյան ընկերոջս, որը մայրաքաղաքի աղմուկի մեջ թաղեց ամեն ինչ և գնաց Արցախ, իբրև ռազմաբժիշկ: Չավելացնեմ ոչինչ, որ չդառնա պաթոսական տրակտատ:
Հ.Գ. Մնացյալ ամեն ինչի արծարծումը թողնում եմ ամենագետներին, մանավանդ նրանց, ովքեր անիլաճ հայացքներով հովերին փռվել, թրթնջուկ են նկարում: Հաջորդիվը խեղկատակություն է և թավշյա մեյմունություն: Վերջ: Վերջապես Վերջ:

    ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․

Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաներն անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ, փակելով ճանապարհներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաներն անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ, փակելով ճանապարհներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական