Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․

21/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Armen Niazyan-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետև «վաղը կարող է արդեն ուշ լինել»։ Հեռացանք, որովհետև մնալու հիմքեր չունեինք, որովհետև չափազանց անզոր էինք, որովհետև արեցինք, երևի, ինչ կարող էինք․․․

Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․))

7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ հետո նայեր, թե ոնց են տեղավորում բեռնատարի մեջ։ Ասում եմ՝ Ալեքս, բա ի՞նչ նվիրեմ ծնունդիդ։ Նայում ա դեմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայացքով ու ասում՝ սրանից հետո էլ ի՞նչ նվեր․․․

Կարինեի ընտանիքը տան ապրանքը բարձելուց հետո ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին՝ ամեն մեկը փորձելով, ինչպես կարող է, թաքցնել մատնիչ արցունքները․․․

15 ամյա Անիին ասում եմ՝ բա ի՞նչ ես ուզում սովորես, Երևանում ի՞նչ պիտի անես, ասում ա՝ չեմ կարա սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մորս․ Անիենց ընտանիքում 5 թե 6 երեխա էին․․․

Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանվել արդեն 2 անգամ, տան պատերն էր անխնա համբուրում․․․

Էս ամենը սիրտ մաշող է, իհարկե, բայց շատ ավելի տխուր է, ականատես լինել, թե ինչպես են ռուսները վերցնում վավերագիր ռեժիսորի տեսախցիկը, որ էլ չնկարի, իսկ ադրբեջանցի լրագրողը գալիս է քթներիս տակ՝ ռուսներով շրջապատված, նկարում, հարցազրույց վերցնում ու գնում։

Ցավեցնող է, որ այդպես էլ ոչ ոք չտեսավ որևէ գրավոր փաստաթուղթ՝ տարհանման հետ կապված, որ ՌԴ պաշտոնյան ինչ-որ լղոզված, անհասկանալի հայտարարություն է անում, ՄԻԵԴ-ը ինչ-որ միջանկյալ միջոցի մասին է խոսում, մեր իշխանությունն էլ է լռում, ընդդիմությունն էլ, իսկ ուժային կառույցները հորդորում են բնակիչներին՝ ոչնչին ուշադրություն չդարձնել ու անաղմուկ, առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ գյուղից։

Ցավեցնող է՝ տեսնել հերոս գյուղապետին, ով խոստովանում է՝ մենք մենակ ենք մնացել, եթե անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետևից չեն գա․․․

Ցավեցնող է տեսնել ամերիկահայ Էլիսոնին, ով արդեն երկու ամիս է, թողած ամեն ինչ, ապրում է Աղավնոյում՝ բնակիչների կողքին ու լացելով կիսահայերեն ասում է՝ ես մնալ այստեղ, չուզեմ գնալ, իմ տուն, իմ հող էս է․․․ Ո՞նց մխիթարես, ո՞ւմ ի՞նչ ասես, դու, որ իրենց հոգսով ապրել ես ընդամենը 7 օր․․․

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ամենացավեցնողն այն է, որ Երևանում շատերը չգիտեն Աղավնոյի տեղը․․․

Մնում է հայացքդ ուղղես երկինք ու ասես՝ Տե՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկա, գթա՜ ազգիս․․․ Հետո բռունցքդ սեղմած ասես՝ Արցախը Հայաստան է ու վերջ․ մենք դեռ վերադառնալու ենք Աղավնո էլ, Բերձոր էլ, Շուշի էլ․․․ Ու էդ ամենից հետո՝ գնաս նստես երեխուդ կողքին ու ցույց տաս քարտեզը, ասես, որ էս շաբաթ-կիրակի ոչ թե կգնաք կառուսել, այլ կգնաք Արցախ շրջելու, կամ՝ Սյունիք, կամ՝ Տավուշ, կամ Լոռի․․․ Ճանապարհին էլ չմոռանաս երեխային ասել, որ խմած հյութի շիշը մեքենայի պատուհանից դուրս չնետի, ծամոնն աթոռի տակ չկպցնի, գիրք շատ կարդա, ընկերների մոտ էլ քիչ գլուխ գովա իր ունեցած թույն հեռախոսով կամ հոր քշած ավտոյով․․․

Ու կուժեղանանք, ու կարող ենք պահանջատեր լինել, ու կվերադառնանք․․․ Եթե ոչ մենք, գոնե էն եկող սերունդը, որ կիմանա Արցախի տեղն էլ, աղբամանի տեղն էլ, ով կհասկանա, որ հայրենիքը հենց ինքն է, ու իր ամեն մի փոքր քայլով կարող է քանդել այդ հայրենիքը կամ հզորացնել, ով կիմանա և՛ բռունցքը սեղմել, և՛ բռնել կողքինի ձեռքը, և՛ հայացքն ուղղել երկինք, ով չի սպասի՝ հրդեհի բոցը հասնի իր տանը, նոր մտածի կրակը հանգցնելու մասին․․․ Ու մենք կվերադառնանք․․․»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատաշեն֊Սադախլո կամրջի շինարարության շուրջ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են ոչ թե 2018-ին, այլ 2015-ին

Հաջորդ գրառումը

«Այն, ինչ չեն կարողանում անել նախագահներն իրենց կանանց հետ, անում են դա իրենց պետության հետ». Բրոդսկի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

«Այն, ինչ չեն կարողանում անել նախագահներն իրենց կանանց հետ, անում են դա իրենց պետության հետ». Բրոդսկի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական