Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ. Վենս

09/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Հայաստանի ու ԱՄՆ միջև գործընկերության համար նոր սկիզբ է դրվում, և Վաշինգտոնը հպարտանում է Երևանի հետ համագործակցությամբ:

ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ. Երևանում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն ձևը ռազմական լավագույն տեխնոլոգիաների տարածումն ու տեղադրումն է։ ԱՄՆ-ը հիմա 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա կայուն։ Սա նշանակում է նաև լրացուցիչ աշխատատեղերի բացում և ներդրումներ»,- հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը։

TRIPP հիմնադրամի միջոցով Հայաստան կներդրվի զգալի մասնավոր կապիտալ. հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը.

«Սկզբնական ներդրումը կազմում է 5 միլիարդ դոլար, իսկ երկրորդ փուլի համար նախատեսվում է լրացուցիչ 4 միլիարդ դոլար։ Հաստատվել է նաև 11 միլիոն դոլարի արժողությամբ անօդաչու հետախուզական տեխնոլոգիաների վաճառքը Հայաստանին»։

«Խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը չի կերտվում անցյալում, այն կերտվում է ապագայում: Հայաստանի վարչապետը, աշխատելով իմ և նախագահ Թրամփի հետ, մենք միասին Հայաստանի համար ոչ միայն խաղաղություն ենք կերտում, այլ նաև բարգավաճում ենք ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաների մասին, որոնք առանց Ձեր առաջատարության, հանձնառությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի առաջնորդության, հնարավոր չէին լինի։ Համոզված եմ, որ այսօր Հայաստանի ու ԱՄՆ-ի գործընկերության համար նոր սկիզբ է դրվում»,-ընդգծեց ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնագրով՝ ԱՄՆ-ն մի շարք արտոնագրեր է հաստատել NVIDIA ընկերության համար, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք ինչպես ամերիկյան ընկերությունների համար, այնպես էլ հայկական։

«Սրանք կիսահաղորդիչներ են, որոնք աշխարհի մեծ մասում գոյություն չունեն և չկան։ Հիմա այստեղ՝ Հայաստանում, արդեն իսկ կառուցվում են (խմբ. նկատի ունի արհեստական բանականության սերվերային կենտրոն)՝ վարչապետ Փաշինյանի առաջնորդության արդյունքում»,-շեշտեց ԱՄՆ փոխնախագահը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պեպո»-ն` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Հաջորդ գրառումը

 Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է. «Իշխանություն»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

 Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է. «Իշխանություն»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական