«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք խմբ.)», – APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Նա հայտարարել է, որ հայերն այդ վանքի հետ կապ չունեն, իբր այն պատկանում է կովկասյան աղվաններին, և վաղ թե ուշ այն կկառավարվի աղվանաուդիական կրոնական համայնքի կողմից։